Материалы

Տ. ՆՇԱՆ ՎԱՐԴԱՊԵՏ ՀՄԱՅԱԿՅԱՆ

Hayr Nshan MiniՀոգեշնորհ Տ. Նշան Վրդ. Հմայակյանը (ավազանի անունը՝ Արմեն) ծնվել է 1985թ. հունիսի 29-ին Հայաստանում, քաղաք Էջմիածնում:
1992-2002թթ. Սովորել է Էջմիածնի Ռափայել Պատկանյանի անվան թիվ 9 միջնակարգ դպրոցում:

2002-2008թթ. 2002թ. ընդունվել է Սևանի Վազգենյան Հոգևոր դպրանոց, այնուհետև՝ 2006թ. ուսումը շարունակել է Գևորգյան Հոգևոր ճեմարանում, որը հաջողությամբ ավարտել է 2008թ.՝ պաշտպանելով ավարտաճառ «Նախդիրների իմաստային առումները քառյակ Ավետարաններում» թեմայով, ստանալով «գերազանց» գնահատական: նախդիրների իմաստային առումնէրը քառյակ ավետարաններում

2007թ. Դեկտեմբերի 25-ին Ս. Ստեփանոս Նախասարկավագի տոնին ձեռամբ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի Հայոց Թեմի առաջնորդ Տ. Եզրաս արք. Ներսիսյանի ձեռնադրվել է սարկավագ:

2008-2009թթ. Ծառայել է Սևանի Վազգենյան Հոգևոր դպրանոցում իբրև գործավար-քարտուղար՝ միաժամանակ դասավանդելով «Վարք Սրբոց» առարկան: դասավանդվելով վարգ սրբոց
2009թ. Հուլիսի 19-ին Պայծառակերպության տոնին ձեռամբ Ամերիկայի Արևելյան Հայոց Թեմի առաջնորդ Տ. Խաժակ արք. Պարսամյանի ձեռնադրվել է կուսակրոն քահանա ու ստացել Նշան անունը:

2009-2010թթ. Հոգևոր ծառայությունը շարունակել է Վազգենյան Հոգևոր դպրանոցում իբրև փոխտեսուչ, դասավանդել «Գրաբար» առարկան:
2010թ. Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ և Քաֆեշճյան Ընտանեկան Հիմնադրամի մեկենասությամբ մեկնել ԱՄՆ և Մինեսոտա նահանգի Սենթ Փոլ քաղաքի Սբ. Թովմաս համալսարանում շարունակել աստվածաբանական ուսումը՝ խորացնելով գիտելիքները «Պողոսագիտության» մեջ: աստվածաբանական պողոսագիտության

2012-2017թթ. Վերադառնալով ԱՄՆ-ից՝ ծառայել է Հառիճավանքի Թրբանճյան ընծայարանում (Ավագ դպրոց) որպես տեսուչ՝ զուգահեռաբար այստեղ դասավանդելով «Գրաբար» և «Քրիստոնեական» առարկաները:

2012թ. Գևորգյան հոգևոր ճեմարանում ներդրվել է «Պողոսագիտություն» առարկան, և ինքն էլ դարձել է այդ առարկայի առաջին դասախոսը: Առարկայի դասավանդումը ճեմարանում հեշտացնելու համար անգլերենից հայերեն է թարգմանել Դեյվիդ Հորըլի «Պողոսագիտության ներածություն» դասագիրքը:

2015թ. Պաշտպանել է վարդապետական թեզ «Կողոսացիս Ա:15-20 Քրիստոսաբանական օրհներգությունը» թեմայով, ձեռամբ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի Հայոց Թեմի առաջնորդ Տ. Եզրաս արք. Ներսիսյանի ստացել վարդապետի հոգևոր աստիճան:

2017-2020թթ. Ծառայել է Սևանի Վազգենյան հոգևոր դպրանոցում իբրև տեսուչ, դասավանդել «Հայ Եկեղեցու պատմություն» առարկան:

2021թ. Հունիսի 1-ից Վեհափառ Հայրապետի բարձր տնօրինությամբ ծառայության է կոչվել Վիրահայոց թեմում և նշանակվել է Առաջնորդական Տեղապահի օգնական:

2022թ. Մայիսի 25-ից Վիրահայոց թեմի առաջնորդական տեղապահի տնօրինությամբ ազատվել է Առաջնորդական Տեղապահի օգնականի պարտավորություններից և նշանակվել Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդ:

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322724111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

 ©2024 Վիրահայոց թեմ. Բոլոր իրավունքները պաշտպանված են