Материалы

Տ. ՆՇԱՆ ՎԱՐԴԱՊԵՏ ՀՄԱՅԱԿՅԱՆ

Hayr Nshan Mini

Հոգեշնորհ Տ. Նշան Վրդ. Հմայակյանը (ավազանի անունը՝ Արմեն) ծնվել է 1985թ. հունիսի 29-ին Հայաստանում, քաղաք Էջմիածնում:

1992-2002թթ. սովորել է Էջմիածնի Ռաֆայել Պատկանյանի անվան թիվ 9 միջնակարգ դպրոցում:

 2002թ. ընդունվել է Սևանի Վազգենյան Հոգևոր դպրանոց, այնուհետև՝ 2006թ. ուսումը շարունակել է Գևորգյան Հոգևոր ճեմարանում, որը հաջողությամբ ավարտել է 2008թ.՝ պաշտպանելով ավարտաճառ «Նախդիրների իմաստային առումները քառյակ Ավետարաններում» թեմայով, ստանալով «գերազանց» գնահատական:

2007թ. դեկտեմբերի 25-ին Ս. Ստեփանոս Նախասարկավագի տոնին, ձեռամբ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի Հայոց Թեմի առաջնորդ Գրշ. Տ. Եզրաս արք. Ներսիսյանի, ձեռնադրվել է սարկավագ:

2008-2009թթ. ծառայել է Սևանի Վազգենյան Հոգևոր դպրանոցում իբրև գործավար-քարտուղար՝ միաժամանակ դասավանդելով «Վարք Սրբոց» առարկան:

2009թ. հուլիսի 19-ին, Պայծառակերպության տոնին, ձեռամբ Ամերիկայի Արևելյան Հայոց Թեմի առաջնորդ  Գրշ.Տ. Խաժակ արք. Պարսամյանի, ձեռնադրվել է կուսակրոն քահանա ու ստացել Նշան անունը:

2009-2010թթ. հոգևոր ծառայությունը շարունակել է Վազգենյան Հոգևոր դպրանոցում իբրև փոխտեսուչ, դասավանդել «Գրաբար» առարկան:

2010թ. Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ և Քաֆեշճյան Ընտանեկան Հիմնադրամի մեկենասությամբ մեկնել է ԱՄՆ և Մինեսոտա նահանգի Սենթ Փոլ քաղաքի Սբ. Թովմաս համալսարանում շարունակել աստվածաբանական ուսումը՝ խորացնելով գիտելիքները «Պողոսագիտության» մեջ:

2012-2017թթ. վերադառնալով ԱՄՆ-ից՝ ծառայել է Հառիճավանքի Թրբանճյան ընծայարանում (Ավագ դպրոց) որպես տեսուչ՝ զուգահեռաբար այստեղ դասավանդելով «Գրաբար» և «Քրիստոնեական» առարկաները:

2012թ. Գևորգյան հոգևոր ճեմարանում ներդրվել է «Պողոսագիտություն» առարկան, և ինքն էլ դարձել է այդ առարկայի առաջին դասախոսը: Առարկայի դասավանդումը ճեմարանում հեշտացնելու համար անգլերենից հայերեն է թարգմանել Դեյվիդ Հորըլի «Պողոսագիտության ներածություն» դասագիրքը:

2015թ. պաշտպանել է վարդապետական թեզ «Կողոսացիս Ա:15-20 Քրիստոսաբանական օրհներգությունը» թեմայով, ձեռամբ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի Հայոց Թեմի առաջնորդ Տ. Եզրաս արք. Ներսիսյանի ստացել վարդապետի հոգևոր աստիճան:

2017-2020թթ. ծառայել է Սևանի Վազգենյան հոգևոր դպրանոցում իբրև տեսուչ, դասավանդել «Հայ Եկեղեցու պատմություն» առարկան:

2021թ. հունիսի 1-ից Վեհափառ Հայրապետի բարձր տնօրինությամբ ծառայության է կոչվել Վիրահայոց թեմում և նշանակվել է Առաջնորդական Տեղապահի օգնական:

2022թ. մայիսի 25-ից Վիրահայոց թեմի Առաջնորդական Տեղապահի տնօրինությամբ ազատվել է Առաջնորդական Տեղապահի օգնականի պարտավորություններից և նշանակվել Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդ:

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322724111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

 ©2024 Վիրահայոց թեմ. Բոլոր իրավունքները պաշտպանված են