Материалы

ԻՈՍԵԲ ՍԱՐԿԱՎԱԳ ՉԻՐԱԽՈՎ

Hovseph ChirakhovԲարեշնորհ Իոսեբ սարկավագ Չիրախովը ծնվել է 1964 թ. նոյեմբերի 16-ին, Թբիլիսիում:

1971-1980 թթ. սովորել է Թբիլիսիի թիվ 92, այնուհետեւ թիվ 93 հայկական դպրոցներում:

1980-1983 թթ.  սովորել է Թբիլիսիի Գլդանիի թիվ 75 ուսումնարանում:

1983-1985 թթ.  զորակոչվել եւ ծառայել է ԽՍՀՄ զինված ուժերում:

1985-2000 թթ.  աշխատել է տարբեր գործարաններում, ընկերություններում (վերելակի մոնտաժոր, հացի գործարան, վուլկանիզացիայի կենտրոն, էլեկտրիկ եւ այլն):

2000 թ.-ի ծառայության է անցել Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցում:

2002 թ.-ի նոյեմբերի 1-ից նշանակվել է Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցու լուսարար եւ ժամկոչ:

2007 թ.-ի սեպտեմբերի 1-ին ազատվել է Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցու լուսարարի եւ ժամկոչի պաշտոնից եւ նշանակվել է Սուրբ Գեւորգ առաջնորդանիստ եկեղեցու լուսարար:

2009 թ.-ի դեկտեմբերի 28-ին ազատվել է Թբիլիսիի Սուրբ Գեւորգ առաջնորդանիստ եկեղեցու լուսարարի պաշտոնից եւ նշանակել Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցու ավագ լուսարար:

2010 թ.-ի ապրիլի 1-ից ազատվել է Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցու ավագ լուսարարի պաշտոնից եւ նշանակվել է Թբիլիսիի Սուրբ Գեւորգ առաջնորդանիստ եկեղեցու ավագ լուսարար:

2016 թ.-ի դեկտեմբերի 26-ին Ձեռամբ Գերաշնորհ Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի ձեռնադրվել է սարկավագ:

2018 թ.-ի սեպտեմբերի 1-ից նշանակվել է Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցու ավագ լուսարար:

Ամուսնացած է: Ունի երկու զավակ, մեկ թոռնիկ:

Բնակության վայրը։

Ք. Թբիլիսի

Հեռ։ +995 593 76 04 31

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322922248
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

 ©2021 Վիրահայոց թեմ. Բոլոր իրավունքները պաշտպանված են