Материалы

ՕԹԱՐԻ ՍԱՐԿԱՎԱԳ ԳԻԳԱՈՒՐԻ

Otari GigauriԲարեշնորհ Օթարի սարկավագ Գիգաուրին ծնվել է 1981 թ. սեպտեմբերի 3-ին, Թբիլիսիում:

1988-1999 թթ. Սովորել եւ ավարտել է Թբիլիսիի թիվ 159 հանրային ռուսական դպրոցը:

2000-2001 թթ.    Սովորել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գեւորգյան հոգեւոր ճեմարանում:

2002 թ. նոյեմբերի 1-ին աշխատանքի է ընդունվում Թբիլիսիի առաջնորդանիստ Սուրբ Գեւորգ եկեղեցում՝ որպես ժամկոչ:

2003 թ. հուլիսի 15-ին ազատվում է Թբիլիսիի առաջնորդանիստ Սուրբ Գեւորգ եկեղեցում՝ ժամկոչի պարտականությունից եւ աշխատանքի է անցնում Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցում՝ որպես լուսարար:

2004 թ. դեկտեմբերի 25-ին Գերաշնորհ Տ․ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի ձեռամբ ստացել է դպրության աստիճան:

2009 թ. դեկտեմբերի 1-ին ուսման պատճառով ազատվում է Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցու լուսարարի պաշտոնից:

2009-2010 թթ. Սովորել է Երուսաղեմի Սրբոց Հակոբյանց հոգեւոր ճեմարանում:

2010 թ. ապրիլի 1-ին ընդունվում է ծառայության Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցում՝ որպես ավագ լուսարար:

2016 թ. դեկտեմբերի 26-ին Գերաշնորհ Տ․ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի ձեռամբ ձեռնադրվել է սարկավագ:

2018 թ. սեպտեմբերի 1-ից նշանակվել է Թբիլիսիի Սուրբ Գեւորգ առաջնորդանիստ եկեղեցու ավագ լուսարար:

2020 թ․-ից ծառայում է Թիբիլիսի Սուրբ Էջմիածին եկեղեցում։

Ամուսնացած է: Ունի մեկ երեխա:

Բնակության վայրը:

Ք․Թբիլիսի

Հեռ։ +995 558 93 77 33

 

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322724111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

 ©2024 Վիրահայոց թեմ. Բոլոր իրավունքները պաշտպանված են