Материалы

ԵՂԻՇԵ ՍԱՐԿԱՎԱԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Eghishe HarutunyanԲարեշնորհ Եղիշե սարկավագ Հարությունյանը ծնվել է 1994 թ.-ի դեկտեմբերի 16-ին, քաղաք Թբիլիսիում:

2000 թ.-ին ընդունվել է Թբիլիսիի թիվ 110 հայ-ռուսական դպրոցի հայկական բաժինը:

2009 թ.-ին տեղափոխվել է թիվ 104 հանրային դպրոց:

2011 թ.-ին ավարտել է Թբիլիսիի թիվ 104 հանրային  դպրոցը:

2012 թ.-ին ընդունվել և ավարտել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հառիճի Թրբանճյան ընծայարանի նախապատրաստական դասընթացը:

2012 թ.-ի սեպտեմբերին ընդունվել է Սևանի Վազգենյան հոգևոր դպրանոցը:

2016 թ.-ին ավարտել է հոգևոր դպրանոցը, ստացել բակալավրի   աստիճան: Նույն թվականին տեղափոխվել է Գևորգյան հոգևոր ճեմարան, որտեղ շարունակել է ուսումը մագիստրատուրայում:

2016 թ.-ի դեկտեմբերին Սբ. Ստեփանոս նախավկայի տոնին, ձեռամբ Գերաշնորհ Մուշեղ եպիսկոպոս Բաբայանի, ձեռնադրվել է սարկավագ:

2018 թ.-ին ավարտել է Գևորգյան հոգևոր ճեմարանի մագիստրատուրան: Նույն թվականին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի կողմից ծառայության է նշանակվել Վիրահայոց թեմում:

2018 թ.-ին հուլիսի 1-ից Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի տնօրինությամբ բարեշնորհ Եղիշե սարկավագ Հարությունյանը ծառայության է կոչվել Վիրահայոց թեմի քաղաք Թբիլիսիի Սբ. Էջմիածին եկեղեցում:

2019 թ.-ից ծառայում է Թբիլիսիի Սուրբ Գեւորգ առաջնորդանիստ եկեղեցում։

Բնակության վայրը։

Ք. Թբիլիսի

Հեռ։ +995507030581

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322922248
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

 ©2021 Վիրահայոց թեմ. Բոլոր իրավունքները պաշտպանված են