Материалы

Տ. ՀՈՎՍԵՓ ՔԱՀԱՆԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Ter HovsephԱրժանապատիվ Տեր Հովսեփ քահանա Հարությունյանը (ավազանի անունը Եղիշե) ծնվել է 1994 թ.-ի դեկտեմբերի 16-ին, քաղաք Թբիլիսիում:

2000 թ.-ին ընդունվել է Թբիլիսիի թիվ 110 հայ-ռուսական դպրոցի հայկական բաժինը:

2009 թ.-ին տեղափոխվել է թիվ 104 հանրային դպրոց:

2011 թ.-ին ավարտել է Թբիլիսիի թիվ 104 հանրային  դպրոցը:

2012 թ.-ին ընդունվել և ավարտել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հառիճի Թրբանճյան ընծայարանի նախապատրաստական դասընթացը:

2012 թ.-ի սեպտեմբերին ընդունվել է Սևանի Վազգենյան հոգևոր դպրանոցը:

2016 թ.-ին ավարտել է հոգևոր դպրանոցը, ստացել բակալավրի   աստիճան: Նույն թվականին տեղափոխվել է Գևորգյան հոգևոր ճեմարան, որտեղ շարունակել է ուսումը մագիստրատուրայում:

2016 թ.-ի դեկտեմբերին Սբ. Ստեփանոս նախավկայի տոնին, ձեռամբ Գերաշնորհ Մուշեղ եպիսկոպոս Բաբայանի, ձեռնադրվել է սարկավագ:

2018 թ.-ին ավարտել է Գևորգյան հոգևոր ճեմարանի մագիստրատուրան: Նույն թվականին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի կողմից ծառայության է նշանակվել Վիրահայոց թեմում:

2018 թ.-ին հուլիսի 1-ից Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի տնօրինությամբ բարեշնորհ Եղիշե սարկավագ Հարությունյանը ծառայության է կոչվել Վիրահայոց թեմի քաղաք Թբիլիսիի Սբ. Էջմիածին եկեղեցում:

2019 թ.-ին Վիրահայոց թեմի առաջնորդական տեղապահ հգշ. Տեր Կիրակոս վրդ. Դավթյանի տնօրինությամբ  ծառայության է կոչվել  Թբիլիսիի Սուրբ Գեւորգ առաջնորդանիստ եկեղեցում։

2020-ից Վիրահայոց թեմի առաջնորդական տեղապահ հգշ. Տեր Կիրակոս վրդ. Դավթյանի տնօրինությամբ, ծառայության է նշանակվել Թբիլիսիի Սբ. Էջմիածին եկեղեցում:

2022 թվականի փետրվարի 24-ին, ձեռամբ Գերշ. Տեր  Արմաշ եպիսկոպոս Նալբանդյանի, արժանացել է քահանայական ձեռնադրության և օծման:

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ ծառայության է նշանակվել Վիրահայոց թեմում:

2022թ.  Մայիսի 1-ից, Վիրահայոց թեմի առաջնորդական տեղապահ հգշ. Տեր Կիրակոս վրդ. Դավթյանի կարգադրությամբ, ծառայության է կոչել Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցում՝ որպես հոգևոր հովվի օգնական հովիվ:

2022 թվականի հոկտեմբերի 1-ից համատեղության կարգով նշանակվել է Մառնեուլի և Ռուսթավի քաղաքների հայության հոգևոր հովիվ և  ք. Ռուսթավիի «Սբ. Գրիգոր Նարեկացի» հոգևոր, կրթամշակույթային և երիտասարդության կենտրոնի  ղեկավար

Ամուսնացած է, ունի  մեկ արու զավակ

Բնակության վայրը. Ք. Թբիլիսի

Հեռ․։ +995507030581

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322724111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

 ©2024 Վիրահայոց թեմ. Բոլոր իրավունքները պաշտպանված են