Տ. ԱՆԱՆԻԱ ՔԱՀԱՆԱ ԱՆՏՈՆՅԱՆ
Արժանապատիվ Տեր Անանիա քահանա Անտոնյանը ծնվել է 1993 թ.-ի սեպտեմբերի 25-ին, քաղաք Թբիլիսիում:
1998 թ.-ին ընդունվել է Թբիլիսիի թիվ 95 հայոց դպրոցը:
2010 թ.-ին տեղափոխվել է թիվ 81 վրաց-հայկական դպրոց:
2011 թ.-ին ավարտել է Թբիլիսիի թիվ 81 հանրային դպրոցի հայկական բաժինը:
2012 թ.-ին ընդունվել և ավարտել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հառիճի Թրբանճյան ընծայարանի նախապատրաստական դասընթացը:
2012 թ.-ի սեպտեմբերին ընդունվել է Սևանի Վազգենյան հոգևոր դպրանոցը:
2016 թ.-ին ավարտել է հոգևոր դպրանոցը, ստացել բակալավրի աստիճան: Նույն թվականին տեղափոխվել է Գևորգյան հոգևոր ճեմարան, որտեղ շարունակել է ուսումը մագիստրատուրայում: Ուսանողության տարիներին Անանիա Անտոնյանը եղել է հոգևոր ճեմարանի «Էջմիածին» երգչախմբի անդամ, մասնակցել է Ռուսաստանի Դաշնությունում և Բելառուսի Հանրապետությունում հոգևոր երգչախմբերի փառատոներին:
2017 թ.-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ԱՄՆ-ի Արևմտյան թեմ կատարած հովվապետական այցի շրջանակներում, «Էջմիածին» երգչախմբի կազմում մասնակցել է մշակութային միջոցառումներին:
2016 թ.-ի դեկտեմբերին Սբ. Ստեփանոս նախավկայի տոնին, ձեռամբ Մուշեղ եպս. Բաբայանի, ձեռնադրվել է սարկավագ:
2018 թ.-ին ավարտել է Գևորգյան հոգևոր ճեմարանի մագիստրատուրան: Նույն թվականին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի կողմից ծառայության է նշանակվել Վիրահայոց թեմում:
2018 թ.-ի հուլիսի 1-ից Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի տնօրինությամբ, բարեշնորհ Արտակ սարկավագ Անտոնյանը ծառայության է կոչվել Վիրահայոց թեմի քաղաք Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցում:
2020 թ.-ից ծառայում է Թբիլիսիի Սուրբ Գեւորգ առաջնորդանիստ եկեղեցում։
2026 թվականի մայիսի 3-ին, ձեռամբ Գրշ. Տեր Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի, արժանացել է քահանայական ձեռնադրության և օծման և վերանվանվել է Տեր Անանիա քահանա Անտոնյան:
Բնակության վայրը. ք․ Թբիլիսի
Ամուսնացած է, ունի մեկ դուստր:
Հայերեն
ქართული
English
Русский 
