Материалы

Տ. ԵՂԻԱ ԱՎԱԳ ՔԱՀԱՆԱ ԹԱԶԱՅԱՆ

Ter Egya

Արժանապատիվ Տ. Եղիա ավագ քահանա Թազայանը (ավազանի անունը` Ալեքսան) ծնվել է 1957 թ․-ի հունվարի 5-ին, Բոգդանովկայի շրջանի Օրոջալար գյուղում:

1964-74 թթ․-ին սովորել եւ ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը:

1974-77 թթ․-ին ընդունվել է Երեւանի Խաչատուր Աբովյանի անվան Մանկավարժական Ինստիտուտի դպրոցական բաժինը:

1977-82 թթ․-ին ընդունվել եւ ավարտել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գեւորգյան Հոգեւոր Ճեմարանը:

1983 թ․-ին՝ ձեռամբ Գերաշնորհ Տ. Գեւորգ արքեպիսկոպոս Սերայդարյանի, օծվել է քահանա եւ անցել ծառայության Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցում:

1984-93 թթ․-ին տեղափոխվել եւ ծառայել է Ստեփանավանի Սուրբ Սարգիս եկեղեցում:

1993 թ․-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Վազգեն Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր կարգադրությամբ ծառայության է կոչվել Վիրահայոց Թեմում եւ նշանակվել Նինոծմինդայի Սուրբ Սարգիս եկեղեցում որպես հոգեւոր հովիվ:

2003 թ․-ի օգոստոսի 1-ին Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի տնօրինությամբ վերահաստատվել է Նինոծմինդայի Սուրբ Սարգիս եկեղեցում որպես հոգեւոր հովիվ:

2007 թ․-ի հունիսի 1-ից նշանակվել է ծառայության Ծալկայի եւ Թեթրիծղարոյի շրջանների հայության հոգեւոր հովիվ:

2008 թ․-ի մայիսի 1-ից նշանակվել է ծառայության Ասպինձայի շրջանի Դամալա գյուղի Սուրբ Խաչ եկեղեցում որպես հոգեւոր հովիվ:

2009 թ․-ի սեպտեմբերի 1-ից նշանակվել է Նինոծմինդայի շրջանի Գանձա, Փոկա, Փարվանա, Նոր-Խուլգումո, Տամբովկա, Ասփարա, Վլադիմիրովկա, Սաղամո գյուղերի հոգևոր հովիվ:

2012 թ․-ի նոյեմբերի 12-ից նշանակվել է Սամցխե-Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդության Ասպինձայի շրջանի Դամալա գյուղի հոգևոր հովիվ:

Ամուսնացած է: Ունի երկու զավակ:

Բնակության վայրը։

Ք. Նինոծմինդա, Սամցխե-Ջավախք

Հեռ.։ +995595486872, +995599108215

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322724111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

 ©2024 Վիրահայոց թեմ. Բոլոր իրավունքները պաշտպանված են