Տ. ԵՂԻԱ ԱՎԱԳ ՔԱՀԱՆԱ ԹԱԶԱՅԱՆ
Տ. Եղիա ավագ քահանա Թազայանը (ավազանի անունը` Ալեքսան) ծնվել է 1957 թ․-ի հունվարի 5-ին, Բոգդանովկայի շրջանի Օրոջալար գյուղում:
1964-74 թթ․-ին սովորել եւ ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը:
1974-77 թթ․-ին ընդունվել է Երեւանի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի դպրոցական բաժինը:
1977-82 թթ․-ին ընդունվել եւ ավարտել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գեւորգյան Հոգեւոր Ճեմարանը:
1983 թ․-ին՝ ձեռամբ Գերաշնորհ Տ. Գեւորգ արքեպիսկոպոս Սերայդարյանի, օծվել է քահանա եւ անցել ծառայության Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցում:
1984-93 թթ․-ին տեղափոխվել եւ ծառայել է Ստեփանավանի Սուրբ Սարգիս եկեղեցում:
1993 թ․-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Վազգեն Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր կարգադրությամբ ծառայության է կոչվել Վիրահայոց Թեմում եւ նշանակվել Նինոծմինդայի Սուրբ Սարգիս եկեղեցու հոգեւոր հովիվ:
2003 թ․-ի օգոստոսի 1-ին Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի տնօրինությամբ վերահաստատվել է Նինոծմինդայի Սուրբ Սարգիս եկեղեցում որպես հոգեւոր հովիվ:
2007 թ․-ի հունիսի 1-ից նշանակվել է Ծալկայի եւ Թեթրիծղարոյի շրջանների հայության հոգեւոր հովիվ:
2008 թ․-ի մայիսի 1-ից նշանակվել է Ասպինձայի շրջանի Դամալա գյուղի Սուրբ Խաչ եկեղեցու հոգեւոր հովիվ:
2009 թ․-ի սեպտեմբերի 1-ից նշանակվել է Նինոծմինդայի շրջանի Գանձա, Փոկա, Փարվանա, Նոր-Խուլգումո, Տամբովկա, Ասփարա, Վլադիմիրովկա, Սաղամո գյուղերի հոգևոր հովիվ:
2012 թ․-ի նոյեմբերի 12-ից նշանակվել է Սամցխե-Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդության Ասպինձայի շրջանի Դամալա գյուղի հոգևոր հովիվ:
Ամուսնացած է: Ունի երկու զավակ:
Բնակության վայրը։
Ք. Նինոծմինդա, Սամցխե-Ջավախք
Հեռ.։ +995595486872, +995599108215