Материалы

Տ. ԵՂԻՇԵ ԱՎԱԳ ՔԱՀԱՆԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Ter Egishe

Արժանապատիվ Տ. Եղիշե ավագ քահանա Հարությունյանը (ավազանի անունը` Ռազմիկ) ծնվել է 1939 թ․-ի սեպտեմբերի 1-ին Գյումրիում:

1946-56 թթ․-ին սովորել եւ ավարտել է Գյումրիի թիվ 51 հայկական միջնակարգ դպրոցը:

1959-60 թթ․-ին ընդունվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գեւորգյան Հոգեւոր Ճեմարանը:

1960-61 թթ․-ին ծառայել է Խորհրդային բանակում:

1962 թ․-ից շարունակել է ուսումնառությունը Հոգեւոր Ճեմարանում:

1968 թ․-ին ձեռամբ Տ. Հայկազուն արքեպիսկոպոս Աբրահամյանի ձեռնադրվել է սարկավագ:

1969թ-ին Թբիլիսիի Սուրբ Գեւորգ եկեղեցում ձեռամբ Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Վահան եպիսկոպոսի օծվել է քահանա եւ անցել ծառայության Ախալքալաքի «Սուրբ Խաչ» եկեղեցում:

1972 թ․-ին Գերաշնորհ Տ. Կոմիտաս արքեպիսկոպոս Տեր-Ստեփանյանի հրանամով տեղափոխվել է ծառայության Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցի:

1976 թ․-ի հուլիսի 17-ին Վիրահայոց թեմի նախկին առաջնորդ Գերաշնորհ Տ. Գեւորգ արքեպիսկոպոս Սերայդարյանի հրամանով տեղափոխվել է Թբիլիսիի առաջնորդանիստ Սուրբ Գեւորգ եկեղեցի եւ ստացել լանջախաչ կրելու իրավունք:

1990 թ․-ին օգոստոսի 25-ին արժանացել է ավագության աստիճանի:

2003 թ․-ի ապրիլի 1-ին Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի տնօրինությամբ վերահաստատվել է Թբիլիսիի առաջնորդանիստ Սուրբ Գեւորգ եկեղեցում որպես հոգևոր հովիվ:

2005 թ․-ի հունիսի 1-ից նշանակվել է ծառայության Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցում որպես հոգեւոր հովիվ:

2006 թ․-ի հոկտեմբերի 1-ից նշանակվել է ծառայության Թբիլիսիի Սուրբ Գեւորգ եկեղեցում որպես լուսարարապետ:

2010 թ․-ի հուլիսի 1-ից նշանակվել է ծառայության Մառնեուլիի, Թեթրի-Ծղարոյի, Բոլնիսի եւ Դմանիսիի հայության հոգեւոր հովիվ:

2012 թ․-ի ապիլի 1-ից նշանակվել է ծառայության թեմի «Հայարտուն» կենտրոնի հոգևոր տեսուչ:

2012 թ․-ի նոյեմբերի 12-ից ժամանակավորապես նշանակվել է Սամցխե-Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդության Ախալցիխեի շրջանի հայության գյուղերի հոգևոր հովիվ: Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդության Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցու օգնական հովիվ

2015 թ. հունիսի 24-ից ծառայության է նշանակվել Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդության Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցում՝ որպես օգնական հովիվ:

2019 թ․-ից ծառայում է Թբիլիսիի Սուրբ Գեւորգ առաջնորդանիստ եկեղեցում։

Ամուսնացած է: Ունի չորս զավակներ:

Բնակության վայրը։

Ք Թիբիլիսի

Հեռ։. +995571655876, +995322788415

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322724111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

 ©2024 Վիրահայոց թեմ. Բոլոր իրավունքները պաշտպանված են