Материалы

Տ. ՀԱԿՈԲ ԱԲԵՂԱ ՍԱՀԱԿՅԱՆ

Hayr HakobՏ. Հակոբ աբեղա Սահակյանը (ավազանի անունը Նորայր) ծնվել է 1982 թ-ի հունվարի 6-ին, Վրաստանի Ախալցիխեի շրջանի Փոքր Պամաճ գյուղում:

1988-99թթ-ին սովորել եւ ավարտել է գյուղի միջնակարգ դպրոցը:

1999-2005թթ-ին սովորել եւ ավարտել է Մայր Աթոռի Գեւորգյան Հոգեւոր Ճեմարանը:

2005թ-ի հուլիսի 1-ից ծառայության է անցել ՔԴԿ-ում որպես գործավար-քարտուղար:

2006թ-ի ապրիլի 1-ից ծառայել է Երեւանի Սուրբ Գր. Լուսավորիչ եկեղեցում:

2006-08թթ-ին ծառայել է ՀՀ զինված ուժերում:

2006թ-ի դեկտեմբերի 25-ին ձեռնադրվել է սարկավագ:

2006թ-ի դեկտեմբերի 27-ին պաշտպանել է ավարտաճառ «Խորեն Ստեփանեցու կյանքն ու գործունեությունը» թեմայով:

2009թ-ի հունվարի 1-ից նշանակվել է ծառայության Մայր Աթոռում որպես փոստային առաքիչ:

2009թ-ի հուլիսի 19-ին ձեռնադրվել է կուսակրոն քահանա:

2009թ-ի սեպտեմբերի 1-ին Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր կարգադրությամբ, ծառայության է նշանակվել Վիրահայոց Թեմում եւ թեմի առաջնորդ Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի տնօրինությամբ, նշանակվել է Ախալցիխեի շրջանի Վալե, Սազել, Օրալ, Ղուլալիս, Փոքր Պամաճ, Մեծ Պամաճ գյուղերի եւ Ադիգենի շրջանի հայության հոգևոր հովիվ:

2009թ-ին դեկտեմբերի 1-ին նշանակվել է ծառայության որպես Մառնեուլիի, Բոլնիսի, Դմանիսիի, Թեթրիծղարոյի եւ Կախեթիի հայոց եկեղեցիների տեսուչ, իսկ դեկտեմբերի 30-ից համատեղել է «Հայարտուն» կենտրոնի համակարգողի պարտականությունները:

2010թ-ի հուլիսի 1-ից անցել է ծառայության Թբիլիսիի առաջնորդանիստ Սուրբ Գեւորգ եկեղեցում որպես հոգեւոր հովիվ՝ ստանձնելով թեմի երիտասարդաց միության հոգևոր տեսչի պարտականությունները:

2012թ-ի փետրվարի 1-ից ծառայության է նշանակվել որպես Սամցխե-Ջավախքի Ախալցիխեի Սուրբ Գր. Լուսավորիչ եկեղեցու եւ Բորժոմիի, Ասպինձայի, Ադիգենի, Աբասթումանի, Ախալցիխեի շրջանների հայության հոգևոր հովիվ:

2014 թվականի դեկտեմբերի 1-ից նշանակվել է Վիրահայոց թեմի Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդության Ախալցիխեի շրջանի Մեծ Պամաճ, Փոքր Պամաճ, Օրալ, Ղուլալիս և Սազել գյուղերի հոգևոր հովիվ:

2015 թվականի սեպտեմբերի 1-ից նշանակվել է Վիրահայոց թեմի Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդության Ախալցիխե քաղաքի հոգևոր հովիվ և Ախալցիխեի և Բորժոմիի տարածաշրջանների հոգևոր տեսուչ, հոգևոր տեսչության կենտրոն հաստատվել է Ախալցիխեի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին:

Բնակության վայրը՝ ք.  Ախալցիխե

հեռ.   579 28 00 21

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322724111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

 ©2024 Վիրահայոց թեմ. Բոլոր իրավունքները պաշտպանված են