Материалы

Տ. ՀՈՒՍԻԿ ՔԱՀԱՆԱ ՀԱՐՈՒԹՈՒՆՅԱՆ

Ter Husik

Արժանապատիվ Տ. Հուսիկ քահանա Հարությունյանը (ավազանի անունը՝ Հովհաննես) ծնվել է 1970 թ․-ի հունիսի 17-ին ՀՀ Գյումրի քաղաքում՝ քահանայի ընտանիքում:

1977-87 թթ․-ին սովորել եւ ավարտել է Թբիլիսիի թիվ 93 հայկական միջնակարգ դպրոցը:

1987 թ․-ին ընդունվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գեւորգյան հոգեւոր ճեմարանը:

1988-89 թթ․-ին ծառայել է խորհրդային բանակում:

1989-91 թթ․-ին շարունակել է ծառայությունը Հոգեւոր ճեմարանում:

1991 թ․-ին ծառայել է Թբիլիսիի Սուրբ Գեւորգ եկեղեցում որպես դպիր:

1993 թ․-ի հունիսի 10-ին՝ ձեռամբ Գերաշնորհ Տ. Գեւորգ արքեպիսկոպոս Սերայդարյանի, ձեռնադրվել է սարկավագ:

1993 թ․-ի հունիսի 17-ին ՝ ձեռամբ Գերաշնորհ Տ. Գեւորգ արքեպիսկոպոս Սերայդարյանի, օծվել է քահանա եւ ծառայել Թբիլիսիի Սուրբ Գեւորգ եկեղեցում:

2003 թ․-ի օգոստոսի 1-ին Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի կողմից ծառայության է նշանակվել Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցում՝ որպես հոգեւոր հովիվ՝ հետագայում ծառայելով թեմի այլ եկեղեցիներում:

2011 թ․-ի հունվարի 1-ից նշանակված է ծառայության Թբիլիսիի առաջնորդանիստ Սուրբ Գեւորգ եկեղեցում որպես հոգեւոր հովվի օգնական:

2012 թ.-ին որպես պարգեւ ստացել է լանջախաչ:

2012 թ․-ի սեպտեմբերի 1-ից նշանակվել է Թբիլիսիի առաջնորդանիստ Սուրբ Գեւորգ եկեղեցու լուսարարապետ:

2014 թ․-ի փետրվարի 24-ին արժանացել է ծաղկյա փիլոնի:

2015 թ․-ի հոկտեմբերի 1-ից Տ․ Հուսիկ քահանա Հարությունյանը նշանակվել է Թբիլիսիի Սուրբ Գեւորգ առաջնորդանիստ եկեղեցու հոգեւոր հովվի օգնական հովիվ եւ Առաջնորդարանի սոցիալական ծառայության ղեկավար:

2016 թ․-ի մայիսի 1-ից Տ․ Հուսիկ քահանա Հարությունյանը նշանակվել է Բոլնիսի շրջանի Բոլնիս քաղաքի, Դաղեթ Խաչեն եւ Կիանեթ գյուղերի, ինչպես նաեւ Թեթրիծղարոյի շրջանի Թեթրիծղարո քաղաքի, Սամշվիլդե, Սամղրեթ, Դաղեթ, Մեծ Դուռնուկ եւ Փոքր Դուռնուկ գյուղերի հոգեւոր հովիվ: Տ․ Հուսիկ քահանա Հարությունյանին հանձնարարվել է ուրբաթ օրերին այցելել Վրաստանի կալանավայրերի Հայ Եկեղեցու հավատացյալներին:

2016 թ․-ի սեպտեմբերի 1-ից Տ. Հուսիկ քհն. Հարությունյանը համատեղության կարգով նշանակվել է Մառնեուլիի շրջանի հայկական համայնքների հոգեւոր հովիվ:

2017 թ. փետրվարի 1-ից նշանակվել է Թեթրիծղարոյի եւ Բոլնիսի շրջանների հայկական համայնքների հոգեւոր հովիվ: Համատեղության կարգով՝ նշանակվել է Առաջնորդարանի քրեակատարողական հիմնարկների տեսչության հոգեւոր տեսուչ:

2019 թ․-ից ծառայում է Թբիլիսիի Սուրբ Գեւորգ առաջնորդանիստ եկեղեցում։

Ամուսնացած է, ունի երեք զավակ:

Բնակության վայրը։

Ք․ Թբիլիսի

Հեռ․։ +995593510103, +995322788415

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322724111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

 ©2024 Վիրահայոց թեմ. Բոլոր իրավունքները պաշտպանված են