Материалы

Տ. ՍԱՄՎԵԼ ՔԱՀԱՆԱ ԹՈՐՈՍՅԱՆ

Ter Samvel

Արժանապատիվ Տ. Սամուել քահանա Թորոսյանը (ավազանի անունը՝ Սամվել) ծնվել է 1974 թ.-ի մարտի 8-ին,

Վրաստանի Ախալցիխե քաղաքում՝ արհեստավորի ընտանիքում:

1980-91 թթ.-ին սովորել եւ ավարտել է Ախալցիխեի թիվ 3 հայկական միջնակարգ դպրոցը:

1993 թ.-ին ընդունվել է Սուրբ Էջմիածնի Գեւորգյան հոգեւոր ճեմարանը:

1997 թ.-ի օգոստոսի 17-ին՝ ձեռամբ Գերաշնորհ Տ. Գեւորգ արքեպիսկոպոս Սերայդարյանի, ձեռնադրվել է սարկավագ:

1999 թ․-ի մայիսի 30-ին Խոր Վիրապի եկեղեցում՝ ձեռամբ Գերաշնորհ Տ. Գեւորգ արքեպիսկոպոս Սերայդարյանի, օծվել է քահանա եւ անցել ծառայության Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցում որպես հոգեւոր հովիվ:

2009 թ․-ի դեկտեմբերի 1-ից Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի կողմից ծառայության է նշանակվել Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցում՝ որպես լուսարարապետ:

2011 թ․-ի հունվարի 1-ից նշանակված է ծառայության Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցում՝ որպես հոգեւոր հովիվ:

2015 թ․-ի հոկտեմբերի 1-ից Տեր Սամուել քահանա Թորոսյանը նշանակվել է Թբիլիսիի

առաջնորդանիստ Սուրբ Գեւորգ եկեղեցու հոգեւոր հովիվ:

2018 թ. սեպտեմբերի 1-ից Տեր Սամուել քահանա Թորոսյանը նշանակվել է Սուրբ Էջմիածին եկեղեցու հոգեւոր հովիվ:

Բնակության վայրը։

Ք. Թբիլիսի

Հեռ։ +995599959424 , +995322776009

Էլ-փոստ։ Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322724111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

 ©2024 Վիրահայոց թեմ. Բոլոր իրավունքները պաշտպանված են