Տ. ՍԱՄՎԵԼ ՔԱՀԱՆԱ ԹՈՐՈՍՅԱՆ
Արժանապատիվ Տ. Սամվել քահանա Թորոսյանը (ավազանի անունը՝ Սամվել) ծնվել է 1974 թ.-ի մարտի 8-ին, Վրաստանի Ախալցիխե քաղաքում՝ արհեստավորի ընտանիքում:
1980-91 թթ.-ին սովորել եւ ավարտել է Ախալցիխեի թիվ 3 հայկական միջնակարգ դպրոցը:
1993 թ.-ին ընդունվել է Սուրբ Էջմիածնի Գեւորգյան հոգեւոր ճեմարանը:
1997 թ.-ի օգոստոսի 17-ին՝ ձեռամբ Գերաշնորհ Տ. Գեւորգ արքեպիսկոպոս Սերայդարյանի, ձեռնադրվել է սարկավագ:
1999 թ․-ի մայիսի 30-ին Խոր Վիրապի եկեղեցում՝ ձեռամբ Գերաշնորհ Տ. Գեւորգ արքեպիսկոպոս Սերայդարյանի, օծվել է քահանա եւ անցել ծառայության Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցում որպես հոգեւոր հովիվ:
2009 թ․-ի դեկտեմբերի 1-ից Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի կողմից ծառայության է նշանակվել Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցում՝ որպես լուսարարապետ:
2011 թ․-ի հունվարի 1-ից նշանակված է ծառայության Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցում՝ որպես հոգեւոր հովիվ:
2015 թ․-ի հոկտեմբերի 1-ից Տեր Սամվել քահանա Թորոսյանը նշանակվել է Թբիլիսիի
առաջնորդանիստ Սուրբ Գեւորգ եկեղեցու հոգեւոր հովիվ:
2018 թ. սեպտեմբերի 1-ից Տեր Սամվել քահանա Թորոսյանը նշանակվել է Սուրբ Էջմիածին եկեղեցու հոգեւոր հովիվ:
Ամուսնացած է, ունի երեք զավակ:
Բնակության վայրը։
Ք. Թբիլիսի