Материалы

ԳԵՐԱՇՆՈՐՀ ՏԵՐ ԿԻՐԱԿՈՍ ԵՊԻՍԿՈՊՈՍ ԴԱՎԹՅԱՆ

Grace Bishop Kirakos DavtyanԳերաշնորհ Տեր Կիրակոս եպիսկոպոս Դավթյանը (ավազանի անունը` Գևորգ) ծնվել է 1982 թ. մայիսի 20-ին Թբիլիսիում (Վրաստան):

1988 - 1999 թթ.         սովորել և ավարտել է Թբիլիսիի թիվ 104 միջնակարգ դպրոցը:

1999 - 2005 թթ.         սովորել և ավարտել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանը:

2005 թ. դեկտեմբերի 26-ին ձեռամբ Գերշ. Տ. Ներսես արք. Պոզապալյանի ձեռնադրվել է սարկավագ և ծառայության է կոչվել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գարեգին Ա-ի անվան աստվածաբանական կենտրոնում՝ որպես գործավար-քարտուղար:

2006 թ. հունվարի 11-ին պաշտպանել է ավարտաճառ «Դրվագներ 6-7-րդ դարերի հայ-վրացական եկեղեցական փոխհարաբերությունների պատմությունից» թեմայով:

2006 թ. փետրվարի 5-ին ձեռամբ Գերշ. Տ. Եզնիկ եպս. Պետրոսյանի ձեռնադրվել է կուսակրոն քահանա` վերակոչվելով Կիրակոս աբեղա:

2006 թ. մարտի 23-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ ծառայության է կոչվել Վիրահայոց թեմում:

2006 թ. ապրիլի 1-ին Վիրահայոց թեմի առաջնորդ Գերշ. Տ. Վազգեն եպս. Միրզախանյանի հրամանագրով նշանակվել է Բաթումիի Սուրբ Փրկիչ եկեղեցու և Աջարիայի հայության հոգևոր հովիվ:

2008 - 2012 թթ.         սպասավորել է Ավստրալիայի և Նոր Զելանդիայի հայոց թեմում՝ որպես Մելբուռնի Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ:

2013 - 2015 թթ.         որպես փոխառաջնորդ ծառայել է Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմում:

2015 - 2019 թթ.         ծառայել է Գեղարքունիքի թեմում՝ իբրև առաջնորդական

                                   տեղապահ:

2015 թ.                       Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, բարեհաջող պաշտպանելով «Հայկական և ռուսական եկեղեցական տոների ժողովրդական արարողությունների համեմատական քննությունը» վերտառությամբ վարդապետական թեզը, ստացել է մասնավոր վարդապետության աստիճան։ 

2019 թ. հունիս 15-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ, ազատվելով Գեղարքունիքի թեմի առաջնորդական տեղապահի պաշտոնից, ծառայության է կոչվել Վիրահայոց թեմում` որպես առաջնորդական տեղապահ: 

2022 թ. հունիսի 1-ից Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ նշանակվել է Վիրահայոց թեմի առաջնորդ:

2023 թ․ հոկտեմբերի 8-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ձեռամբ Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռնադրվել է եպիսկոպոս։

 

Վիրահայոց Թեմի Առաջնորդարան

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia

Phone: +995322922248

Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322724111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

 ©2024 Վիրահայոց թեմ. Բոլոր իրավունքները պաշտպանված են