Материалы

Կայացավ Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի կիսամյակային հաշվետու համերգը

2019 թվականի դեկտեմբերի 27-ին, Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնում կայացավ ստեղծագործական խմբերի կիսամյակային հաշվետու համերգը: Այն խորախորհուրդ էր և նվիրված էր Սիլվա Կապուտիկյանի 100-ամյա հոբելյանին, միջոցառման ծրագրում ներառված էին նրա բանաստեղծությունների հիման վրա ստեղծված երգերը: Համերգային ծրագրում ընդգրկված համարները դարձան նաև անցած ամիսների ընթացքում խմբերի ձեռք բերած առաջընթացի ցուցադրություն:

Բազմամարդ էր Գալուստ Գյուլբենկյան սրահը: Համերգին ներկա էին Վիրահայոց թեմի հոգևոր դասը, Առաջնորդարանի պաշտոնեությունը, համայնքային կառույցների ներկայացուցիչներ, հյուրեր, ծնողներ:

20191227 140647«Հայարտուն» կենտրոնի ղեկավար Եվգենյա Մարկոսյանի ներկայացմամբ, իրար հաջորդեցին խմբերի և անհատ կատարողների ելույթները: Համերգը, որը գրական-երաժշտական մոնտաժի բնույթ ուներ, հագեցած էր նաև Սիլվա Կապուտիկյանի կենսագրական տվյալներով, գրական ստեղծագործությունների վերլուծություններով, ասույթներով ու գնահատականներով: Սիլվա Կապուտիկյանի հայրենասիրական, ազգագրական, սիրային և քնարակական բանաստեղծությունները ներկայացվեցին «Սուրբ Ներսես Շնորհալի» երգչախմբի, «Տարոն» պարային համույթի, դհոլի, դուդուկի խմբերի անդամների,«Հայոս բենդ» վոկալ-գորիքային համույթի, մենակատարներ Վլադիմիր Արությունովի, Աիդա Բազոյանի, Մարիաննա Ներսեսովայի, ասմունքողներ Անի Դերզյանի, Մալվինա Խաչատրյաի, Լանա Մխիթարյանի և Աննա Գաբրիելյանի ելույթներով: Միջոցառումը գեղեցիկ անդրադարձ էր հայ գրականության փայլուն էջերից մեկին, արժանանալով ներկաներին ջերմ ընդունելությանը և ծափողջույններին:

20191227Հավարտ միջոցառման համերգավարի կողմից երախտագիտության խոսքեր ուղղվեցին «Ներսես Շնորհալի» երգչախմբի խմբավար Մարիա Աբուլյանին,դաշնակահար Կարեն Միրզոյանին, «Տարոն» պարային համույթի պարուսույց Սուրեն Աբրամյանին, դուդուկի և դհոլի խմբակների ուսուցիչներ Իվանե Մկրտչյանին, Ռոբերտ Կաշավանիձեին, «Հայոս բենդ» վոկալ-գործիքային համույթի ղեկավար Վլադիմիր Ասատուրովին, հնչյունային ռեժիսոր Սերգեյ Արությունովին ՝ սաների հոգում հայ մշակույթի նկատմամբ սերը զարգացնելու, ազգայինի նկատմամբ հետաքրքրությունը ճիշտ ուղղորդելու համար:

20191227Կենտրոնի հայապահպան գործունեությունը, սաների կատարողական վարպետությունը, խմբավար ուսուցիչների և տնօրինության աշխատանքը բարձր գնահատեցին Կարինե Մանուկյանը, Լևոն Չիդիլյանը, Սամվել Մկրտչյանը:

Հաշվետու համերգին իր գնահատանքի խոսքը բերեց Վիրահայոց թեմի առաջնորդական տեղապահ հոգեշնորհ Տեր Կիրակոս վարդապետ Դավթյանը: Արժևորելով գեղարվեստական բարձր ճաշակով, կատարողական մեծ վարպետությամբ ներկայացված ելույթները, հայ մեծ բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանի 100-ամյա հոբելյանի հրաշալի ոգեկոչումը, հոգեշնորհ Հայր Սուրբը երախտագիտության խոսքեր ուղղեց «Հայարտուն» կենտրոնին, ուսուցիչներին, ովքեր սիրով ու նվիրումով սաներին դաստիարակում են հայրենասիրության, ազգասիրության ոգով, մերձեցնում են Հայոց Եկեղեցուն և Քրիստոնեական հավատքին: Շնորհավորելով ներկաների Գալիք Նոր Տարին, Հայր Սուրբը հորդորեց նրանց մասնակցել Ճրագալույցի և Սուրբ ծննդյան Պատարագներին և հավուր պատշաճի նշել մեր Տեր Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծնունդը:

20191227

Հայարտուն

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322724111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

 ©2024 Վիրահայոց թեմ. Բոլոր իրավունքները պաշտպանված են