Материалы

«Հայաստանի Առաջին Հանրապետության 101-րդ տարեդարձը համազգային տոն»

2019 թվականի մայիսի 28-ին համայն հայությունը նշեց Հայաստանի Առաջին Հանրապետության 101-րդ տարեդարձը: Պատմական տոնը հանդիսավորապես նշվեց նաև թբիլիսահայ համայնքում

2019 թվականի մայիսի 28-ին համայն հայությունը նշեց Հայաստանի Առաջին Հանրապետության 101-րդ տարեդարձը: Պատմական տոնը հանդիսավորապես նշվեց նաև թբիլիսահայ համայնքում:

Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցում երեկոյան ժամերգությունից հետո, ընթերցվեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի շնորհավորական ուղերձը Առաջին Հանրապետության տոնի առիթով:Թեմակալ առաջնորդի նախագահությամբ և հոգևոր դասի մասնակցությամբ կատարվեց Հանրապետական մաղթանք, որից հետո Վիրահայոց թեմի առաջնորդ Գրշ. Տեր Վազգեն եպս. Միրզախանյանը շնորհավորեց ներկաներին Հայաստանի պետականության վերականգնման, մայիսյան բոլոր հաղթանակների կապակցությամբ, մաղթեց խաղաղություն աշխարհի բոլոր երկրներին, առաջընթաց հայ ժողովրդին և աշխարհասփյուռ նրա զավակներին:

Արարողությանը ներկա էին Վրաստանում ՀՀ դեսպանության կազմը, դիվանագետներ, համայնքի ներկայացուցիչներ, հյուրեր:

61176658 2244847662298700 341715633953570816 OՏոնական տրամադրությանը ներդաշնակվեց Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի «Տարոն» պարային համույթի (պարուսույց՝ Սուրեն Աբրամյան) անակնկալը. եկեղեցու բակում հայոց ազգային պարեղանակների ներքո ծայր առան հայկական խրոխտ և միասնության կոչող պարերը:

Հանդիսությունը շարունակվեց Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնում, (ղեկավար՝ Եվգենյա Մարկոսյան) որտեղ տարածվեց ՀՀ օրհներգը: Մարդաշատ Գալուստ Գյուլբենկյան դահլիճում Հայաստանի Առաջին Հանրապետության 101-րդ տարեդարձի կապակցությամբ թբիլիսահայությանը շնորհավորեց Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Սադոյանը: Առաջին Հանրապետության հռչակման մատենագրությանը նվիրված ֆիլմից հետո, ներկաները ունկնդրեցին Վրաստանի հայ մտավորականների միության նախագահ, պատմաբան Ենոք Թադևոսյանի բանախոսությունը օրվա խորհրդի, ի 61564262 2244847188965414 1418959621531369472 Oմասնավորի Սարդարապատի ճակատամարտի մասին:

Օրը տոնական դարձավ «Հայարտուն» կենտրոնի «Սբ. Ներսես Շնորհալի» երգչախմբի, մենակատարներ Մարիաննա Ներսեսովայի, Աիդա Բազոյանի և Հենրիխ Պետրոսյանի կատարումներով, տոնի կապակցությամբ հատուկ Ջավախքից ժամանած միջազգային մի շարք մրցույթների և փառատոնների մրցանակակիր շնորհաշատ դաշնակահարուհի Անահիտ Ստելմաշովայի հայրենաշունչ մեղեդիներով:

Միջոցառումն ամփոփեց «Հայարտուն» կենտրոնի հոգևոր տեսուչ արժ. Տեր Տաթև քհն. Մարուքյանը: Հանդիսությունը հիրավի բարձր տրամադրություն պարգևեց ներկաներին:

Սբ. Էջմիածին, Հայարտուն

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322724111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

 ©2024 Վիրահայոց թեմ. Բոլոր իրավունքները պաշտպանված են