Դպրոցական վերջին զանգի ղողանջները Թբիլիսիի թիվ 104 հանրային դպրոցում
2019 թվականի մայիսի 25-ին Թբիլիսիի թիվ 104 հայկական հանրային դպրոցում հ2018-2019 ուստարվա շրջանավարտների համար հնչեց վերջին զանգը:
Տոնական հանդիսությանը ներկա էին դպրոցականներ, ծնողներ, հյուրեր: Տոնահանդեսը հուզախառն էր: Շրջանավարտները, նրանց ուսուցիչներն ու ծնողները միաժամանակ ուրախ էին և տխուր: Դպրոցին հրաժեշտ տվող աշակերտները հանդես եկան իրենց ուսուցիչներին, դպրոցի տնօրինությանը ուղղված երախտագիտության, ներողամտության խոսքով, նաև երգով, պարով, հումորով և վերհուշով:
Շրջանավարտներին իր օրհնությունը բաշխեց և բարի երթ մաղթեց Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը: Թեմակալ առաջնորդը պատգամեց շրջանավարտներին չընկրկել դժվարությունների առջև, այլ հաստատակամորեն, քայլել կյանքին համընթաց, լինելով իրենց ազգի զավակը և հավատքի նվիրյալը:
Հանրային դպրոցն ավարտելու և մեծ կյանք ինքնուրույն ոտք դնելու կապակցությամբ շրջանավարտներին շնորհավորեցին Վրաստանում ՀՀ արտակարագ և լիազոր դեսպան Ռուբեն Սադոյանը, Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Ռուսլան Պողոսյանը, դպրոցի տնօրեն Իրինա Ժամկոչյանը, «Վրաստան» թերթի խմբագիր Վան Բայբուրթյանը, Վիրահայոց թեմի կրթության բաժնի տնօրեն Եվգենյա Մարկոսյանը, Վրաստանի կրթության և գիտության նախարարության ազգային ծրագրերի համակարգող Կարինե Մանուկյանը և ուրիշներ: