Материалы

Վիրահայոց թեմի «Հովհ. Թումանյան-150» հուշամեդալ՝ լրագրող Ռուզաննա Վարդերեսյանին

2023 թվականի հուլիսի 8-ին, Թբիլիսիի  Սուրբ Գևորգ առաջնորդանիստ  եկեղեցում, Վիրահայոց թեմի առաջնորդ  հգշ. Տեր Կիրակոս վրդ. Դավթյանը ընդունեց Հայաստանի Հանրային հեռուստատեսության նախկին լրագրող, այժմ «Զինվորի տուն» բարեգործական հասարակական կենտրոնի լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Ռուզաննա Վարդերեսյանին: 

Բարձր գնահատելով ճանաչված լրագրողի կողմից   Վիրահայոց թեմի «Հովհաննես Թումանյանի տուն»  գիտական, մշակութային կենտրոնի կայացման աշխատանքներում ունեցած ներդրումը, Թեմակալ առաջնորդի տնօրինությամբ Ռուզաննա Վարդերեսյանը պարգևատրվեց Վիրահայոց թեմի «Հովհ. Թումանյան-150» հուշամեդալով:

Իր Հայրական օրհնության հետ միասին Հոգեշնորհ Հայր Սուրբը ճանաչված լրագրող Ռուզաննա Վարդերեսյանին հանձնեց հուշամեդալը և մաղթեց նրան նորանոր հաջողություններ:

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322724111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

 ©2024 Վիրահայոց թեմ. Բոլոր իրավունքները պաշտպանված են