Թբիլիսիում Հգշ. Տեր Մաղաքիա վարդապետ Ամիրյանը հանդիպեց ջավախքցի հայ ուսանողներին
2019 թվականի մայիսի 31-ին, Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահում կայացավ Վիրահայոց թեմի Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդ հգշ. Տեր Մաղաքիա վարդապետ Ամիրյանի հանդիպումը Թբիլիսիի բուհերում սովորող ջավախքցի...
2019 թվականի մայիսի 31-ին, Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահում կայացավ Վիրահայոց թեմի Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդ հգշ. Տեր Մաղաքիա վարդապետ Ամիրյանի հանդիպումը Թբիլիսիի բուհերում սովորող ջավախքցի ուսանողների հետ: Հանդիպումը նախաձեռնել էր Վիրահայոց թեմի երիտասարդական բաժնի ղեկավար արժանապատիվ Տեր Տաթև քահանա Մարուքյանը:
Կայացավ փոխանակություն, ուսանողները խոսեցին հաջողությունների և խնդիրների մասին, ներկայացրեցին Թբիլիսիում ուսումնառությունը ավարտելուց հետո իրենց ծրագրերը:
Հայր Մաղաքիան իր օրհնությունը բաշխեց երիտասարդներին, բարձր գնահատեց մասնագիտական կրթություն ստանալուն ուղղված նրանց ձգտումները, հորդորեց համախմբված լինել եկեղեցու շուրջը և միասնական ուժերով պահել ազգայինը: Հայր Սուրբը երիտասարդներին կոչ արեց բուհն ավարտելուց հետո վերադառնալ Ջավախք և նվիրվել տարածաշրջանի զարգացմանն ու բարգաճմանը: