Материалы

Վիրահայոց թեմի մեկօրյա դպրոցների շրջանավարտները ստացան հավաստագրեր

2019 թվականի հունիսի 27-ին, Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցում, հոգևոր դասի մասնակցությամբ և հյուրաբար Թբիլիսիում գտնվող Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի հանդիսապետությամբ, երեկոյան ժամերգությունից հետո կայացավ հայերենի ուսուցման «Սբ. Գրիգոր Նարեկացի» շաբաթօրյա և «Սուրբ Եղիա մարգարե» կիրակնօրյա դպրոցների 2018--2019 ուսումնական տարվա շրջանավարտներին հավասատագրեր փոխանցելու արարողությունը: Միջոցառմանը ներկա էիև թեմի պաշտոնեությունը, մեկօրյա դպրոցների սաները, ծնողներ, հավատացյալներ:

Թեմի կրթության բաժնի տնօրեն Եվգենյա Մարկոսյանը ներկայացրեց մայրենիի ուսուցման մեկօրյա դպրոցների այն 26 շրջանավարտներին, ովքեր հաջողությամբ անցան գրաճանաչության և պատմության երկամյա դասընթացները, ինչպես նաև խոսակցական լեզվին տիրապետելու պարապմունքները:

65249543Շրջանավարտներին իրենց արմատներին վերադառնալու և մայրենին սովորելու կապակությամբ շնորհավորեցին Սբ. Էջմիածին եկեղեցու հոգևոր հովիվ արժ. Տեր Սամվել քահանա Թորոսյանը և Երիտասարդական բաժնի տնօրեն արժ. Տեր Տաթև քահանա Մարուքյանը:

Շրջանավարտների անունից գեղեցիկ և անաղարտ հայերենով սիրելի ուսուցիչներին շնորհակալության խոսք ասաց Աննա Գոգյանը: Վերջինս իր խոնարհումը բերեց Թեմի առաջնորդարանին՝ ոսկեղենիկ հայերենը սովորելու հնարավորություն իրենց նման բազում հայորդիներին ընձեռելու համար:

Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը իր օրհնությունը հղելով ներկաներին, բարձր գնահատեց Թեմի կրթության բաժնի տնօրեն Եվգենյա Մարկոսյանի, ուսուցիչներ Ռոզա Զոհրաբյանի, Թամարա Գաբոյանի,Ռևիկ Կարապետյանի նվիրական աշխատանքը: Վազգեն Սրբազանը հորդորեց շրջանավարտներին չկտրվել Հայոց Եկեղեցուց և միշտ և ամենուրեք հպարտությամբ կրել հայի անունը:

Կրթական բաժնի տնօրենը հայցեց Վազգեն Սրբազանի և հոգևոր հայրերի օրհնությունը շրջանավարտներին և նրանց փոխանցել երկամյա դասընթացն ավարտելու հավաստագրեր:

Վրաստանի հայ համայնքում մայրենին պահպանելու, Մայր Հայրենիքի և Հայոց Եկեղեցու պատմությանը հայ երիտասարդին հաղորդակից դարձնելու նպատակին է ուղղված Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցու Վիրահայոց թեմի աջակցությամբ և հովանավորությամբ գործող մեկօրյա դպրոցների գործունեությունը: Տասնյակ տարիներ առաջ Վիրահայոց թեմի երջանկահիշատակ առաջնորդ Գևորգ արքեպիսկոպոս Սերայդարյանի նախաձեռնությամբ հիմնադրված Սուրբ Եղիա մարգարեի անվան կիրակնօրյա դպրոցին ավելացել և Վիրահայոց թեմի հովանավորությամբ վարժարաններ են գործում Բաթումիի «Ալեքսանդր Մանթաշյանց», Օզուրգեթիի Կոմիտաս վարդապետ Սամցխե Ջավախքի առաջնորդական փոխանորդության Ախալքալաքի Տեր Կարապետ արքեպիսկոպոս Բագրատունի, Նինոծմինդայի «Ռաֆայել Ջավախ» և Ռուսթավիի «Սուրբ Գրիգոր Նարեկացի» հոգևոր, կրթա-մշակութային և երիտասարդական կենտրոններում:

65304608

Սբ. Էջմիածին, Հայարտուն

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322724111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

 ©2024 Վիրահայոց թեմ. Բոլոր իրավունքները պաշտպանված են