Материалы

Թբիլիսիի և մերձակա հայաբնակ շրջանների երեխաները հանգստացան ՀՀ Հանքավանի «Արագած» ճամբարում

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության աջակցությամբ, արդեն մի քանի տարի շարունակ ՀՀ Հանքավանի «Արագած» ճամբարում իրենց ամառային հանգիստն են անցկացնում Վիրահայոց թեմի Սամցխե Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդության 100 դեռահասներ: Այս տարի երկրորդ անգամ նրանց թվում ընդգրկվեցին նաև քաղաքամայր Թբիլիսիի և մերձակա հայաբնակ շրջանների 19 երեխա: Նրանք ընտրվել էին Վիրահայոց թեմի «Հայարտուն» և Ռուսթավիի Սբ. Գրիգոր Նարեկացի կենտրոններից, Թբիլիսիի թիվ 103 և 104 հանրային դպրոցներից, Մառնեուլիի և Բոլնիսի շրջաններից:

Չքնաղ բնաշխարհի գողտրիկ անկյունում գտնվող ճամբարը հունիսի 19-ին մեծ սիրով ու ջերմությամբ հյուրընկալեց և համախմբեց տարբեր վայրերից ժամանած շուրջ 300 երեխաներին: Այստեղ նրանց հանդիսավորապես դիմավորեցին ճամբարի տնօրեն Անդրանիկ Բաբայանը, ուսուցիչները և ջոկատավարները:

Նրանց համատեղ աշխատանքի շնորհիվ երեխաների առօրյան հագեցած էր հայրենասիրական, գեղագիտական, քրիստոնեական դաստիարակությամբ, ինտելեկտուալ, մարզական, մշակութային միջոցառումներով, զվարճալի խաղերով և մրցույթներով:

Այդ օրերին երեխաներին այցելեց «Հայարտուն» կենտրոնի հոգևոր տեսուչ արժ. Տեր Տաթև քահանա Մարուքյանը, օրհնելով ճամբարի երեխաներին և պարգևելով նրանց ևս մեկ ուրախություն: 67066893 2324673590982773 7612936674414166016 O

Երեխաները ճամբարում անցկացրեցին 20 օր, մինչև հուլիսի 8-ը: Ճամբարականների բաժանումը հուզիչ էր: Դժվար էր հեռանալ մտերիմ ընկերներից, հարազատ դարձած «Արագածից», որը նրանց պարգևեց անկրկնելի հանգիստ, անմոռանալի տպավորություններ ու նոր գիտելիքներ:

Հիշեցնենք, որ Թբիլիսիից և մերձակա շրջաններից երեխաների ճամբարում հանգստանալու գործընթացը կազմակերպել էր «Հայարտուն» կենտրոնի ղեկավար Եվգենյա Մարկոսյանը, անձամբ ուղեկցելով նրանց մեկնելու և վերադարձի ուղևորությունը:

Վիրահայոց թեմի առաջնորդարանն իր շնորհակալությունն է հայտնում ՀՀ տարածքային և կառուցվածքների նախարարությանը և Հանքավանի «Արագած» ճամբարի տնօրինությանը՝ երեխաների ամառային հանգիստը բարձր մակարդակով կազմակերպելու և ճամբարային կյանքը ուրախ և հետաքրքիր դարձնելու համար:66708949 2324673637649435 4406632670419746816 O

Հայարտուն, Երիտասարդական

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322724111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

 ©2024 Վիրահայոց թեմ. Բոլոր իրավունքները պաշտպանված են