Материалы

Վիրահայոց թեմի երիտասարդական բաժնի մասնակցությունը Ջինիշյան հիմնադրամի ծրագրին ճանաչվեց լավագույն

Թբիլիսիի Սուրբ Գևորգ եկեղեցու բակում յուրօրինակ ու գրավիչ ցուցատախտակ է տեղադրվել: Նպատակը մեկն է՝ զբոսաշրջիկներին ծանոթացնել Թբիլիսիի հայկական շենքերի, եկեղեցիների և գործիչների գործունեության հետ։

Ծրագիրը ֆինանսավորվել է «Ջինիշյան հիշատակի հիմնադրամի» կողմից: Ծրագրի շրջանակներում 900 դոլար է հատկացվել Վիրահայոց թեմին, երկու ծրագիր իրականացնելու համար։ Այս տարի Վրաստանն առաջին անգամ է մասնակցել վերոնշյալ ծրագրին և սոցիալական կայքերի օգնությամբ հավաքվել է հայ երիտասարդների խումբ, ովքեր և կյանքի են կոչել սույն ծրագիրը։

«Առաջին ծրագիրը վերաբերում էր դրսում արևածաղիկ վաճառող տատիկներին ու պապիկներին: Նրանց սեղան, անձրևանոց, աթոռ նվիրել, որ կարողանան պաշտպանվել արևից և հանգիստ աշխատեն։ Իսկ երկրորդ ծրագիրը ցուցատախտակն էր, որը տեղադրվել է Սբ. Գևորգ եկեղեցու բակում», – պատմում է «Ջինիշյան հիշատակի հիմնադրամի» կողմից ֆինանսավորված ծրագրերի ղեկավար Էմիլ Սարգսյանը։

Նրա խոսքերով, ցուցատախտակը որոշել են տեղադրել հատկապես առաջնորդանիստ Սուրբ Գևորգ եկեղեցու բակում, քանի որ այն գտնվում է Թբիլիսիի զբոսաշրջային թաղամասում: Ցուցատախտակը 16 պահարան ունի, ամեն մեկի վրա կպցրած է տների նկարներ և կողքին գրված է Թբիլիսիին առնչվող որևէ հարց: Իսկ ցուցատախտակի աջ կողմում մագնիսի կախազարդով բանալիներ են, որոնց վրա գրված են հարցերի պատասխանները։ Ճիշտ պատասխանի համար պետք է ընտրել ճիշտ բանալին և դրանով բացել այս կամ այն արկղը։

«Մենք որոշեցինք, որ միայն հայերի տները չլինի այնտեղ և ավելացրեցինք նաև վրացական տներ, եկեղեցիներ, սինագոգը և այլն», – նշում է Էմիլ Սարգսյանը։ «Ծրագիրն ինձ տվեց նոր գիտելիքներ, փորձ, ծանոթություններ, ընկերներ և ամենակարևորն է, որ ես իմ արած գործից հաճույք ստացա», – ասում են ծրագրին ընդգրկված երիտասարդները:

Ծրագրի սկիզբը դրվել է 2018 թվականի նոյեմբերին և ավարտվել 2019 թվականի հունիս ամսին։Նախագծի իրականացման 7 ամիսների ընթացքում երիտասարդները տարբեր հանդիպումներ են ունեցել, կիսվել իրենց գաղափարներով։

Սույն թվականի հուլիսի 15-ին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Վիրահայոց թեմի երիտասարդները Աղվերանում մասնակցեցին ,,Ջինիշյան հիշատակի հիմնադրամի" ,,Քաղաքացիական երկխոսություն և գործնական քայլեր փոփոխությունների համար 2018-2019թթ." Նախագծի գագաթնաժողովին: Այստեղ հանրագումարվեցին նաև ծրագրի արդյունքները: Ուրախալի է, որ Վիրահայոց թեմի երիտասարդական բաժնի կողմից ծրագրի շրջանակներում իրականցված աշխատանքները հանձնաժողովի անդամների կողմից ճանաչվեցին լավագույն, հավաքելով ձայների առավելագույն քանակություն:

2

Երիտասարդական

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322724111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

 ©2024 Վիրահայոց թեմ. Բոլոր իրավունքները պաշտպանված են