Դասական և հոգևոր երաժշտության համերգ Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցում
2019 թվականի օգոստոսի 30-ին, Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցում կայացավ դասական և հոգևոր երգի համերգ:
Դասական երգի նմուշների կատարմամբ հանդես եկավ միջազգային փառատոների դափնեկիր երգիչ Դամյան Զաբրոդինը: Թբիլիսիում իր ծառայությունը մատուցելու ժամանակաշրջանում Զաբրոդինի երազանքներից մեկը այս բազմազգ և բազմակրոն քաղաքի տարբեր եկեղեցիներում երգելն էր:
Բազմամարդ էր եկեղեցու ներսը: Ներկա էին հոգևոր դասը և բազում հավատացյալներ: Ու տարածվեցին Դեմյան Զաբրոդինի կատարմամբ Բախի, Ստրադելլայի, Մոցարտի, Շուբերտի Շումանի և այլոց գոհարները, արժանանալով հանդիսատեսի ծափողջույններին:
Օրվա համերգին իրենց մասնակցությունը բերեցին Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցու Մակար Եկմալյան երգչախումբը, ճանաչված երգչուհի, Մակար Եկմալյան երգչախմբի խմբավար Սվետլանա Տատոևան, մենակատարներ Անի Թորոսյանը, Ելենա Ռեյխանովան, Միքայել Նազարյանը, Ջուլիաննա Ավետիսյանը: Համերգին նվագակցում էին Նինա Ստեփանյանը և Կարեն Միրզոյանը:
Հավարտ միջոցառման օրհնության խոսքով հանդես եկավ Սուրբ Գևորգ առաջնորդանիստ Եկեղեցու հոգևոր հովիվ արժ. Տեր Կիրակոս քահանա Սիմոնյանը: Վերջինս փոխանցեց առաջնորդական տեղապահ հոգեշնորհ Տեր Կիրակոս վարդապետ Դավթյանի օրհնությունը և բարձր գնահատեց համերգի մասնակիցների ելույթները:
Դամյան Զաբրոդինը մենահամերգով հանդես է եկել նաև Թբիլիսիի Ավետարանական- լութերական եկեղեցում: