Материалы

ՀՀ Ազգային ժողովի պատվիրակության անդամները հանդիպեցին վիրահայ համայնքի ներկայացուցիչների հետ

Աշխատանքային այցով Թբիլիսիում հյուրընկալվող հայ-վրացական միջխորհրդարանական բարեկամության խմբի հայկական կողմի անդամները՝ ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Լենա Նազարյանի գլխավորությամբ և Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Սադոյանի ընկերակցությամբ, 2019 թվականի սեպտեմբերի 27-ին շրջայց կատարեցին Թբիլիսիի հայկական օջախներ: Հյուրերը այցելեցին Թբիլիսիի թիվ 103 վրաց-հայկական հանրային դպրոց, դիտեցին կառուցվող հայկական պետական թատրոնի շինարարությունը:

Օրվա երկրորդ կեսին Վիրահայոց թեմի «Հովհաննես Թումանյանի տուն» գիտամշակութային կենտրոնում կայացավ հանդիպում ՀՀ օրենսդիր մարմնի պատգամավորների հետ:

20190927Փոխխոսնակ Լենա Նազարյանը խոսեց հայ-վրացական միջխորհրդարանական բարեկամության խմբի հայկական կողմի պատվիրակության այցի նպատակի և արդյունքների մասին, արժևորեց երկու հարևան ժողովուրդների դարավոր բարեկամությունը և կարևորեց վիրահայ համայնքի դերն նշանակությունը այդ բարեկամության խորացման և զարգացման ուղղությամբ:

Հանդիպումը շարունակվեց հարց ու պատասխանի ձևաչափով: Համայնքի անդամները փոխնախագահին և պատգամավորներին ուղղեցին մայր հայրենիքում հարկագանձումների, կրթության բնագավառի, մշակութային կապերի և Հայաստան կատարվող ճանաչողական այցերի հետ կապված իրենց հետաքրքրող հարցերը: Պատգամավորները, Վրաստանում ՀՀ դեսպանի հավելումներով, պատասխանեցին ներկաների կողմից բարձրացված հարցերին:

Հանդիպման ավարտին երկուստեք արձանագրվեց, որ նման հանդիպումները պետք է կրեն պարբերական բնույթ:

20190927

Թումանյանի տուն

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322724111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

 ©2024 Վիրահայոց թեմ. Բոլոր իրավունքները պաշտպանված են