Материалы

Վիրահայոց թեմի առաջնորդական տեղապահն այցելեց Վրաստանում ՀՀ դեսպանություն

2019 թվականի նոյեմբերի 1-ին, Վիրահայոց թեմի աաջնորդական տեղապահ հոգետշնորհ Տեր Կիրակոս վարդապետ Դավթյանն այցելեց Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանություն:

Վիրահայոց թեմի առաջնորդական տեղապահին ընդունեց Վրաստանբում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Սադոյանը:

Ջերմ մթնոլորտում անցած զրույցի ընթացքում դեսպանն ու թեմի առաջնորդը քննարկեցին վիրահայ համայնքին վերաբերող բազմաթիվ հարցեր և նախանշեցին մի շարք համատեղ ծրագրեր:

Կողմերն իրենց խոսքում վերահաստատեցին Պետություն-Եկեղեցի ամուր կապի կարևորությունն ու համահայկական ծրագրերում դրա մեծ նշանակությունը։

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322724111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

 ©2024 Վիրահայոց թեմ. Բոլոր իրավունքները պաշտպանված են