Материалы

«Հայաստանի սիրային քնարերգություն» տարեգրքի շնորհանդես «Հովհ. Թումանյանի տուն» կենտրոնում

2019 թվականի նոյեմբերի 9-ին Վիրահայոց թեմի «Հովհաննես Թումանյանի տուն» գիտամշակութային կենտրոնում կայացավ հանդիպում ՀՀ Գյումրի քաղաքից ժամանած բանաստեղծ, թարգմանիչ, դրամատուրգ Արա Գևորգյանի հետ, նաև նրա «Հայաստանի սիրային քնարերգություն» տարեգրքի շնորհանդեսը:

Հովհաննես Թումանյանի նախկին բնակարանը վերստին լեփ-լեցուն էր հանդիսատեսով:

73422557Հետաքրքրությունը մեծ էր, քանզի օտարալեզու գրականության երկրպագուները և գնահատողները եկել էին լսելու հայ դասական գրականության նմուշները՝ ռուսերեն թարգմանությամբ: Ուշագրավ է, որ բանաստեղծ, թարգմանչի նախաձեռնությամբ և նրա շուրջը համախմբված թարգմանիչների վարպետ թարգմանությամբ ռուսալեզու ընթերցասեր հասարակայնությունը ծանոթանում է հայ դասական հեղինակների գործերին, Հայաստանի սիրային քնարեգության ժողովածուներին, որոնցից չորրորդ տարեգրքի շնորհանդեսը տեղի ունեցավ Ամենայն հայոց բանաստեղծի նախկին բնակարանում: Հնչեցին թարգմանություններ հայ գրականության գանձարանից՝ միջնադարից մինչև նոր և ժամանակակից գրականություն:

Բանաստեղծ, թարգմանիչ Մարինա Կիրակոսյան-Մոսեսովան ներկայացրեց իր կողմից կատարված տարբեր բանաստեղծների ստեղծագործությունների թարգմանությունը:

Երեկոն դարձավ հայ գրականության նմուշների ռուսերեն թարգմանության հետ առնչության գեղեցիկ հնարավորություն:

74515033

Թումանյանի տուն

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322724111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

 ©2024 Վիրահայոց թեմ. Բոլոր իրավունքները պաշտպանված են