Материалы

Ռուսթավիի հոգևոր կենտրոնում նշվեց «Ղափամայի» տոնը

2019 թվականի դեկտեմբերի 8-ին, Վիրահայոց թեմի Ռուսթավիի «Սուրբ Գրիգոր Նարեկացի» հոգևոր, կրթամշակութային կենտրոնում տեղի ունեցավ ավանդական «Ղափամա» տոնը: Դդմից պատրաստվող հայկական ազգային այս ուտեստը դարեր շարունակ Ամանորյա և Սուրբծննդյան տոներին եղել է սեղանների զարդը: Տոնի նպատակը հայոց մշակույթի մաս կազմող ազգային խոհանոցի ոչնյութական արժեքների արդիականացումն է: Տոնին իր մասնակցությունն էր բերել Վիրահայոց թեմի առաջնորդական տեղապահ հոգեշնորհ Տեր Կիրակոս վարդապետ Դավթյանը՝ թեմի բաժինների տնօրենների ուղեկցությամբ:

Ռուսթավիի հայ համայնքը համախմբված է այստեղ գործող կենտրոնի շուրջ: Ընդամենը երկուսուկես տարվա պատմություն ունեցող կենտրոնն այսօր արդեն ունի իր նախակրթարանը, կիրակնօրյա դպրոցը, երգչախումբը, պարի խումբը, դուդուկի, դհոլի, ասմունքի ու թատերական խմբակները: Կենտրոնում հյուրերին դիմավորեցին ուրախ երգ ու պարով, նվագարանների կատարումներով՝ ներկաների մոտ ստեղծելով տոնական տրամադրություն:

78765867Ներկաները խոսեցին հայկական հարուստ խոհանոցի պահպանության, տարածման և սերունդներին փոխանցելու անհրաժեշտության մասին, քանզի ազգային խոհանոցը ժողովրդի ինքնատիպության գրավականն է, ազգային տեսակի վկայությունը:

Կենտրոնի ղեկավար արժանապատիվ Տեր Նարեկ քահանա Ղուշչյանը շնորհակալություն հայտնեց հյուրերին ներկայության համար և գնահատանքի խոսք ասաց սաներին, նրանց ծնողներին, աշխատակազմին և կամավորներին՝ կենտրոնի գործունեությանը մասնակցության և աջակցության համար:

Օրհնության խոսք ասաց առաջնորդական տեղապահը: Հայր Սուրբը բարձր գնահատեց Տեր Նարեկ քահանայի գլխավորությամբ կենտրոնի և կազմակերպիչների գործունեությունը և անդրադարձ կատարեց դդմից արքայական «Ղափամայի» պատրաստության խորհրդին, որը բովանդակում է երկիր մոլորակը, աշխարհի բնակչությունը և նրա հավատքն առ Աստված:

Միջոցառումն ավարտվեց դդմից պատրաստված տարբեր ուտեստներով հյուրասիրությամբ:

77126676

Գրիգոր Նարեկացի

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322724111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

 ©2024 Վիրահայոց թեմ. Բոլոր իրավունքները պաշտպանված են