Материалы

Վիրահայոց թեմի առաջնորդը մասնակցեց «Թբիլիսում գործող պաշտամունքային շինությունները 2020 թվականի դրությամբ» ալբոմի շնորհանդեսին

2021 թվականի սեպտեմբերի 16-ին, Վրաստանի պետական արարողությունների պալատում կայացավ Վրաստանի կրոնի հարցերով պետական գործակալության  նոր հրատարակության՝ լուսանկարչական ալբոմի շնորհանդեսը, որին ներկա էին Վրաստանի պետական և Վրաստանում գործող կրոնական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Արարողությանը իր օրհնաբեր ներկայությունն էր բերել Վիրահայոց թեմի առաջնորդ հոգեշնորհ Տեր Կիրակոս վարդապետ Դավթյանը, արժանապատիվ Տեր Սամվել քահանա Թորոսյանի ընկերակցությամբ:

Շնորհանդեսի մասնակիցներին ողջունեց  Կրոնի հարցերով պետական գործակալության նախագահ Զազա Վաշախմաձեն: Վերջինս ընդգծեց նոր հրատարակության հազվագյուտ լինելը,  քանզի ալբոմում  առաջին անգամ միավորված է  Վրաստանի մայրաքաղաքում գոյություն ունեցող պաշտամունքային շինությունների մասին սպառիչ տեղեկատվությունը, որը մեծ նշանակություն ունի, ընդորում նաև գիտական տեսանկյունից: Նշենք, որ 2014 թվականի  համընդհանուր մարդահամարի տվյալներով, Թբիլիսիի  1 մլն.  108 717 մարդուց Հայ Առաքելական Եկեղեցու հետևորդ է  29. 368 մարդ, այսինքն՝ բնակչության  2,65 %-ը: Թբիլիսիում գործող Հայ Առաքելական եկեղեցու  տաճարներն են Սուրբ Գևորգ առաջնորդանիստ և Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցիները:

Ելույթ ունեցան կառավարության վարչության պետ Իլիա Դարչիաշվիլին, խորհրդարանի առաջին փոխնախագահ Գիորգի Վոլսկին, Վրաստանի Պատրիարքի քարտուղար Միքայել Բոտկովելին և Արևմտյան Վրաստանի փոխանորդ Ադամ Շանթաձեն:

«Թբիլիսիում գործող պաշտամունքային շինությունները 2020 թվականի դրությամբ» ֆոտոալբոմը լավ նվեր է կրոնի ոլորտի մասնագետների, այս թեմայով  հետաքրքրվող անձանց և զբոսաշրջիկների համար:

242164114 2543363679130689 4714347627797221759 N242112410 2543364275797296 2640153582678634071 N

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322922248
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

 ©2021 Վիրահայոց թեմ. Բոլոր իրավունքները պաշտպանված են