Материалы

Երիտասարդաց բաժնի կամավորների շրջայցը Թբիլիսիում

2020 թվականի հունվարի 19-ին, Վիրահայոց թեմի երիտասարդաց բաժնի նախաձեռնությամբ կազմակերպվեց երիտասարական կամավորական խմբի ճանաչողական շրջայցը կոլորիտային և բազմազգ Թբիլիսիում: Երիտասարդաց բաժնի ծրագրերի համակարգող Նինա Սերոպովայի գլխավորությամբ և բաժնի աշխատակից Էմիլ Սարգսյանի մասնակցությամբ, կամավորական խմբի անդամները, Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցուց շարժվեցին դեպի քաղաքի հնագույն թաղամաս: Երիտասարդները այցելեցին Մետեխի եկեղեցի, բարձրացան Նարիղալայի ամրոց, եղան մուսուլմանական մզկիթում, Բաղնիքների հարակից տարածքի կիրճում, կանգառ կատարեցին Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցում, այցելեցին եբրայական Սինագոգա և ավարտեցին կիրակնօրյա շրջագայությունը Վրաց Ուղղափառ Եկեղեցու Սիոնի տաճարում:

Երիտասարդներին քաղաքի պատմության, պատմական, հոգևոր և մշակութային արժեքների պատմությանը ծանոթացնում էր Նինա Սերոպովան: Կամավորները տեղեկատվություն ստացան մայրաքաղաքի տարբեր ազգի բնակիչների, նրանց մշակույթի մասին, դիտեցին այլ դավանանքի հոգևոր տաճարները, ստացան տարբեր ազգերի և կրոնների, նրանց ծեսերի ու ավանդույթների մասին հետաքրքրող հարցերի պատասխանները:

Նման այցերը շարունակական են և պարբերաբար իրականացվում են ինչպես մայրաքաղաքում, այնպես էլ երկրի մյուս պատմական և հոգևոր վայրերում:

82486503 2727158907400904 5052349654407053312 O

Երիտասարդական

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322724111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

 ©2024 Վիրահայոց թեմ. Բոլոր իրավունքները պաշտպանված են