Материалы

«Սամարացիների քսակ»քրիստոնեական բարեգործական կազմակերպության նվերները Վիրահայոց թեմի երեխաներին

2020 թվականի հունվարի 24-ին առանձնահատուկ ուրախություն ապրեցին Վիրահայոց թեմի «Սուրբ Մովսես Խորենացի» նախակրթարանի սաները: Վիրահայոց թեմի առաջնորդական տեղապահ հոգեշնորհ Տեր Կիրակոս վարդապետ Դավթյանի օրհնությունը ստանալուց հետո, փոքրիկներին բաժանվեցին «Սամարացիների քսակ» քրիստոնեական բարեգործական կազմակերպության Սուրբ Ծննդյան գեղեցիկ նվերները:

83768710«Սամարացիների քսակ» քրիստոնեական բարեգործական կազմակերպությունը, արդեն երկրորդ տարին, Վրաստանի տարբեր կրոնական կազմակերպությունների 3-14 տարեկան փոքրիկներին և անչափահասներին իր սերն ու բարությունը փոխանցում է Սուրբ Ծննդյան գեղեցիկ նվերներով, որոնք լի են ուրախությամբ, անակնկալով, զարմանքով և հետաքրքրությամբ: Այդ նվերները Հիսուս Քրիստոսի՝ երեխաների նկատմամբ տածած մեծ սիրո արտահայտությունն է: Այն նաև սովորեցնում է սիրել Եկեղեցին, դաստիարակվել քրիստոնեական սիրո և բարության գաղափարներով և օրինակ վերցնել քրիստոնեաբար ապրող իրենց հասակակիցներից:

82506781

Այս կազմակերպության Վիրահայոց թեմի աշխատանքների համակարգող արժանապատիվ Տեր Նարեկ քահանա Ղուշչյանի գլխավորությամբ և բարեշնորհ Գիորգի սարկավագ Աբրամյանի մասնակցությամբ, անցյալ տարվա 800-ի փոխարեն, այս տարի Վիրահայոց թեմի եկեղեցիներին հատկացվեց 3000 տուփ նվեր: Նվերները նախատեսված են եկեղեցիների հովանու ներքո գործող հոգևոր, մշակույթային և կրթական կենտրոնների նախակրթարանների, կիրակնօրյա դպրոցների, գեղարվեստական խմբերի մինչև 14 տարեկան սաների համար:

Հայարտուն

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322724111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

 ©2024 Վիրահայոց թեմ. Բոլոր իրավունքները պաշտպանված են