Материалы

Մեկնարկեց երիտասարդների շրջանում ինտելեկտուալ մրցաշարը

2020 թվականի փետրվարի 9-ին Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահում տեղի ունեցավ երիտասարդական ինտելեկտուալ մրցաշարի առաջին փուլը: Մրցաշարի նախաձեռնողը և կազմակերպիչը Վիրահայոց թեմի երիտասարդական բաժինն է, տնօրեն արժանապատիվ Տեր Տաթև քահանա Մարուքյանի գլխավորությամբ և ծրագրերի համակարգող Նինա Սերոպովայի ու աշխատակից Էմիլ Սարգսյանի մասնակցությամբ: Մրցաշարի նպատակն է օժանդակել պատանիների մտահորիզոնի ընդլայնմանը, ժողովրդականացնել ընթերցանության կարևորությունը, նպաստել նոր ծանոթություններ հաստատելու և ընկերներ գտնելու հնարավորությանը, նաև պարգևել միասին խորհելու, որոնելու և ճիշտը բացահայտելու ուրախությունը:

Մրցույթի առաջին փուլին մասնակցում էին Վիրահայոց թեմի երիտասարդական բաժնի՝ «Մոբի Բիկ» կամավորների կրտսեր խումբը՝ Մարիա Սիմոնյանի, «Roses» ավագ խումբը՝ Գայանե Դավթյանի, թիվ 103 դպրոցի «Պանդորա» թիմը՝ Դայանա Սարգսյանի, թիվ 98 դպրոցի «Գիտակներ» թիմը՝ Նիկա Սյարգի, թիվ 104 դպրոցի «Վանքի դպրոց» թիմը՝ Մարիաննա Մանուկյանի և Վրաստանի հայ համայնք կազմակերպության «Դուման» թիմը՝ Հակոբ Լամազյանի գլխավորությամբ:

Մրցաշարի յուրաքանչյուր փուլում մրցող թիմերին առաջադրվում է 15 հարց, որոնք վերաբերում են ընդհանուր կրթությանը, կրոնին, ինչպես նաև «Նոու-հաու» տարբերակը:

Մրցաշարը երեք փուլ է և եզրափակիչ մրցույթ, որտեղ միմյանց կհամդիպեն երեք փուլերից առավելագույն միավորներ հավաքած թիմերը:

84402748 2770623186387809 708326341463769088 O

Հայարտուն, Երիտասարդական

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322724111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

 ©2024 Վիրահայոց թեմ. Բոլոր իրավունքները պաշտպանված են