Материалы

Վիրահայոց թեմի երիտասարդական բաժնի կամավորների այցը Մցխեթա

878549782020 թվականի փետրվարի 29-ին, Վիրահայոց թեմի երիտասարդական բաժնի շուրջ երկու տասնյակ կամավորներ, Վիրահայոց թեմի առաջնորդական տեղապահ հոգեշնորհ Տեր Կիրակոս վարդապետ Դավթյանի օրհնությամբ և բարեմաղթանքով, Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցում հոգևոր սպասավոր արժանապատիվ Տեր Վիրապ քահանա Ղազարյանի հետ աղոթք բարձրացնելուց հետո, երիտասարդական բաժնի ծրագրերի համակարգող Նինա Սերոպովայի առաջնորդությամբ և բարեշնորհ սարկավագ Գիորգի Աբրամյանի ուղեկցությամբ ուղևորվեցին Մցխեթա՝ Վրաց Ուղղափառ եկեղեցու քրիստոնեական տաճարներ այցելելու նպատակով:

87717131Երիտասարդների խմբի երթուղին մեկնարկեց Ջվարի տաճարից, այնուհետև շարունակվեց ճանապարհը դեպի Սվետիցխովելի, Սամթավրո և Շիոմղվիմե հինավուրց տաճարներ: Նինա Սերոպովան երիտասարդներին պատմեց Վրաստանում քրիստոնեության տարածող Նինոյի բերած 3 խաչերը երեք բարձունքների վրա տեղադրելու և քրիստոնեական տաճարների հիմնադրման ժամանակաշրջանի, տաճարների շինարարության ընթացքի պատմությունը:

Երեկոյան երիտասարդ ուխտավորները հոգեպես լիցքավորված և բավականություն ստացած վերադարձան Թբիլիսի:

Վիրահայոց թեմում Վրաստանի պատմական վայրեր երիտասարդների ծանոթության բնույթի ուղևորությունները իրականացվում են պարբերաբար:

88095808

Երիտասարդական

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322724111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

 ©2024 Վիրահայոց թեմ. Բոլոր իրավունքները պաշտպանված են