Վիրահայոց թեմի եկեղեցիներում ղողանջեցին զանգերը
Վիրահայոց թեմի առաջնորդ հոգեշնորհ Տեր Կիրակոս վարդապետ Դավթյանի տնօրինությամբ, Թեմը միացավ Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Սրբազնագույն և Երանաշնորհ Իլիա Երկրորդի՝ կորոնավիրուսի վարակի տարածման կապակցությամբ արված առաջարկությանը և 2020 թվականի մարտի 15-ին, հընթացս կիրակնօրյա Սուրբ Պատարագի, ժամը՝ 12-ին, եկեղեցիներում հնչեցին զանգերը և համընդհանուր բարձրացվեց Տերունական աղոթքը: Վերոնշյալ արարողությունը կկատարվի նաև հաջորդ կիրակնօրյա Սուրբ Պատարագների ժամանակ: