Ախտահանվեցին Թբիլիսիում գործող հայոց եկեղեցիները
Վիրահայոց թեմի առաջնորդ հոգեշնորհ Տեր Կիրակոս վարդապետ Դավթյանի տնօրինությամբ, 2020 թվականի մարտի 16-ին ախտահանվեցին Վիրահայոց թեմի Թբիլիսիում գործող Սուրբ Գևորգ և Սուրբ Էջմիածին եկեղեցիները: Ախտահանման գործընթաց կիրականացվի նաև Բաթումի Սուրբ փրկիչ եկեղեցում և Ալեքսանդր Մանթաշյանց կրթամշակութային կենտրոնում, ինչպես նաև Ռուսթավի քաղաքի Սուրբ Գրիգոր Նարեկացի հոգևոր, կրթամշակութային կենտրոնում: