Վիրահայոց թեմում նշվեց Սեբաստացի քառասուն մանկանց հիշատակի օրը
2020 թվականի մարտի 21-ին, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց Սեբաստացի քառասուն մանկանց հիշատակի օրը: Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցում, Վիրահայոց թեմի առաջնորդ հոգեշնորհ Տեր Կիրակոս վարդապետ Դավթյանի հանդիսապետությամբ և հոգևորականաց դասի մասնակցությամբ, հընթացս երեկոյան ժամերգության նշվեց Սեբաստացի քառասուն մանկանց հիշատակի օրը: Հավարտ ժամերգության թեմակալ առաջնորդի ձեռամբ կատարվեց բուսական յուղի ավանդական օրհնություն և բաժանվեց հավատացյալներին: