Материалы

Տոնական բարիքներ կարիքավոր ընտանիքներին

Վիրահայոց թեմում, ի մասնավորի Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ և Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցիներում, բարի ավանդույթ է դարձել միայնակ ծերերի Սուրբ Հարության տոնը շնորհավորել զատկական նվերներով: Թեև աշխարհում իրավիճակը փոխվել է, կորոնավիրուս կոչվող համավարակի այս օրերին առավելապես է զգացվում ծանր և անելանելի կացության մեջ հայտնված բազում ընտանիքներին աջակից դառնալու, օգնության ձեռք մեկնելու կարևորությունը: Հետամուտ լինելով Քրիստոսի հրաշափառ հարության տոնը բոլոր ընտանիքներում փոքր ի շատե տոնական դարձնելու նպատակին, Վիրահայոց թեմն այս անգամ էլ իր օգնությունը ցուցաբերեց կարիքավորներին:

92576094Վիրահայոց թեմի առաջնորդ հոգեշնորհ Տեր Կիրակոս վարդապետ Դավթյանի օրհնությամբ, Արկադի Հովակիմյանի ու նրա ընտանիքի անդամների կողմից և մյուս հայ բարերարների (ովքեր չցանկացան նշել իրենց անունները) միջոցներով և տարբեր մթերքներով պայուսակներ ստացան երկու եկեղեցիների 75 ընտանիքներ:

Վրաստանի հայ կանանց «Շուշանիկ» միությունը շնորհակալություն է հայտնում Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցու հոգևոր հովիվ արժանապատիվ Տեր Կիրակոս քահանա Սիմոնյանին և Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցու հոգևոր ծառայող արժանապատիվ Տեր Վիրապ քահանա Ղազարյանին, երկու եկեղեցիների հոգևոր և սարկավագ դասին՝ Սուրբ Հարության տոնը տարեցներին զատկական նվերներով շնորհավորելու ավանդույթը շարունակելու համար:

93060890Հաշվի առնելով երկրում գործող արտակարգ դրությունը և մարդկանց կուտակումներ թույլ չտալու հանգամանքը, Թեմակալ Առաջնորդի կողմից գնահատանքի խոսքեր ուղղվեցին կամավորներին, Թեմի երիտասարդական բաժնի անդամներին, ի մասնավորի երիտասարդական բաժնի աշխատանքների համակարգող Նինա Սերոպովային և աշխատակից Էմիլ Սարգսյանին, զատկական նվերները ընտանիքներին տուն առ տուն բաժանելու համար:

92523142

92678266

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322724111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

 ©2024 Վիրահայոց թեմ. Բոլոր իրավունքները պաշտպանված են