Իրականացվեց հերթական բարեգործական գործողությունը
![](/templates/yootheme/cache/98597013_559567858331570_4043114773154365440_n-4d989565.jpeg)
Վիրահայոց թեմը շարունակում է եկեղեցասեր բարերար հայրենակիցների աջակցությամբ, օգնություն բաժանել միայնակ, տարեց, հաշմանդամ և կարիքավոր մարդկանց և նրանց ընտանիքներին: Կազմակերպվում և նրանց են փոխանցվում տարբեր անհրաժեշտ սննդամթերքներով փաթեթներ:
Այս անգամ մարդասիրական գործողությունն իրականացվեց «ՀՈՓ» բարեգործական հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ և աջակցությամբ, հիմնադիր-տնօրեն Վերոնիկա Հունանյանի գլխավորությամբ:
Վերջին երկու օրվա ընթացքում, մայիսի 20-22-ը ներառյալ, Թբիլիսիի 32 կարիքավոր և հաշմանդամ ունեցող ընտանիքներին բաժանվեցին 12 անուն տարբեր սննդամթերքներով պայուսակներ: Վիրահայոց թեմի առաջնորդական տեղապահ հոգեշնորհ Տեր Կիրակոս վարդապետ Դավթյանի օրնությամբ և վերոնշյալ կազմակերպության ֆինանսավորմամբ, սննդամթերքի ձեռք բերումը և ընտանիքներին բաժանումն իրականացվեց Թբիլիսիի Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցու հոգևոր դասի և Թեմի երիտասարդական բաժնի աշխատակիցներ Նինա Սերոպովայի և Էմիլ Սարգսյանի կողմից:
Վիրահայոց թեմը շարունակում է կարիքավորներին օգնության բաժանումն իրենց տներում: Աստված օրհնի բոլորիդ և հոգով ու մարմնով առողջ պահի։