Материалы

Բարի գործը նաև գեղեցիկ օրինակ է

Վիրահայոց թեմում գեղեցիկ օրինակ է դարձել ծանր կացության մեջ հայտնված մարդկանց օգնելը, նրանց դժվարությունները փոքր ի շատե թեթևացնելը: Այս անգամ արժանավոր հայորդիները օգնության ձեռք մեկնեցին կարիքավոր, միայնակ և հաշմանդամ հավատացյալներին:

2020 թվականի մայիսի 31-ին Թբիլիսիի Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցում, հավարտ Հոգեգալստյան Սուրբ Պատարագի, շուրջ երկու տասնյակ կարիքավոր հավատացյալների, բարերար Լյուսի Տեր Նակալյանի աջակցությամբ, փոխանցվեցին տարբեր սննդամթերքներով պայուսակներ:

Մարդկանց օգնելու Աստվածահաճո գործողությունը դառնում է գեղեցիկ օրինակ նաև մեր մյուս հայրենակիցների համար, ում շնորհիվ Վիրահայոց թեմը շարունակում է օգնություն բաժանել ինչպես եկեղեցում, այնպես էլ հավատացյալների տներում: Վիրահայոց թեմի առաջնորդական տեղապահ հոգեշնորհ Տեր Կիրակոս վարդապետ Դավթյանն իր օրհնությունն ու գնահատանքն է բերում Եկեղեցու կողքին կանգնած աջակիցներին:

Աստված օրհնի բոլորիդ և հոգով ու մարմնով առողջ պահի։

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322724111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

 ©2024 Վիրահայոց թեմ. Բոլոր իրավունքները պաշտպանված են