Սննդամթերքի և հիգիենիկ պարագաների օգնություն Թբիլիսիի հայոց եկեղեցիների հավատացյալ ընտանիքներին
Թբիլիսիի եկեղեցասեր հավատացյալներին շարունակվում է սննդամթերքի և հիգիենիկ պարագաների բաշխումը: ADRA կազմակերպության նախաձեռնությամբ և տնօրեն Վինոդ Նելսսոնի աջակցությամբ, օգնության հասցետերեր դարձան Վրաստանի շուրջ 300 բազմանդամ ընտանիքներ, որոնք կորոնավիրուսի համավարակի պատճառով մնացել էին առանց աշխատանքի, կամ բոլորովին կորցրել են աշխատատեղին:
Վրաստանում գործող վերոնշյալ կազմակերպության միջնորդությամբ, 50 կիլոգրամ կշռով օգնություն ստացան նաև Թբիլիսիի հայոց եկեղեցու 30 հավատացյալ ընտանիքներ: 2020 թվականի հունիսի 2-ին Օգնությունը կարիքավորներին բաժանվեց Հավլաբարի Սուրբ Էջմիածին բակում, կազմակերպության կամավորներ Նինա Կարապետյանի և Արթուր Գևորգյանի ձեռքով:
Վիրահայոց թեմի առաջնորդական տեղապահ հոգեշնորհ Տեր Կիրակոս վարդապետ Դավթյանը օրհնության գրով իր երախտագիտությունը և օրհնությունը հղեց բարեգործական ընկերությանը և անձամբ տնօրեն Վինոդ Նելսոնին նեղության մեջ հայտնված թբիլիսահայ հավատացյալներին օգնության ձեռք մեկնելու և դժվար կացությունը մասամբ հաղթահարելուն օժանդակելու համար:
Աստված օրհնի բոլորիդ և հոգով ու մարմնով առողջ պահի։