Материалы

Վիրահայոց թեմը շարունակում է օգնությունը կարիքավորներին

Վիրահայոց թեմը շարունակում է եկեղեցասեր բարերար հայրենակիցների աջակցությամբ, օգնություն բաժանել միայնակ, տարեց, հաշմանդամ և կարիքավոր մարդկանց և նրանց ընտանիքներին: Կազմակերպվում և նրանց են փոխանցվում տարբեր անհրաժեշտ սննդամթերքներով փաթեթներ:

Այս անգամ մարդասիրական գործողությունն իրականացվեց «ՀՈՓ» բարեգործական հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ և աջակցությամբ, հիմնադիր-տնօրեն Վերոնիկա Հունանյանի գլխավորությամբ:

2020 թվականի օգոստոսի 7-9 ներառյալ, Թբիլիսիի 30 բազմանդամ, կարիքավոր և հաշմանդամ ունեցող ընտանիքներին բաժանվեցին 14 անուն տարբեր սննդամթերքներով պայուսակներ: Վիրահայոց թեմի առաջնորդական տեղապահ հոգեշնորհ Տեր Կիրակոս վարդապետ Դավթյանի օրնությամբ և վերոնշյալ կազմակերպության ֆինանսավորմամբ, սննդամթերքի ձեռք բերումը և ընտանիքներին բաժանումն իրականացվեց Թբիլիսիի Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցու հոգևոր դասի, «Հայարտուն» կենտրոնի ղեկավար Եվգենյա Մարկոսյանի և կամավոր Մարինե Սումախյանի կողմից:

Վիրահայոց թեմը շարունակում է կարիքավորներին օգնության բաժանումը:

Աստված օրհնի բոլորիդ և հոգով ու մարմնով առողջ պահի։

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322724111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

 ©2024 Վիրահայոց թեմ. Բոլոր իրավունքները պաշտպանված են