Материалы

Վիրահայոց թեմի առաջնորդական տեղապահը հանդիպեց երիտասարդների հետ

2020 թվականի օգոստոսի 7-ին, Վիրահայոց թեմի Թբիլիսիի առաջնորդանիստ Սուրբ Գևորգ եկեղեցում, հավարտ երեկոյան ժամերգության, կայացավ առաջնորական տեղապահ հոգեշնորհ Տեր Կիրակոս վարդապետ Դավթյանի հանդիպումը թեմի երիտասարդական բաժնի ներկայացուցիչների հետ:

Առաջնորդական տեղապահը, հղելով իր օրհնությունը ներկաներին, անդրադարձ կատարեց, ընդհանուր առմամբ ազգի, ժողովրդի և անհատի կյանքում հավատքի և կրոնի դերին և, ի մասնավորի կարևորեց Հայոց Եկեղեցու պատգամներով ապրելու, Քրիստոնեական պատվիրաններով առաջնորդվելու, Սուրբ Պատարագներին և ծեսերին մասնակցելու նշանակությունը: Հոգեշնորհ Կիրակոս վարդապետը խոսեց նաև Եկեղեցու շուրջը երիտասարդության համախմբվածության կարևորության մասին:

Այնուհետև հարց ու պատասխանի ձևաչափով ներկաները բարձրացրին Հայոց եկեղեցու ավանդական կանոնների վերաբերյալ իրենց հետաքրքրող հարցերը:

Հանդիպումն ավարտվեց առաջնորդական տեղապահի օրհնությամբ և ամփոփիչ խոսքով:Առաջարկություն եղավ նման հանդիպումները շարունակելու մասին:

Հանդիպմանը ներկա էին երիտասարդական բաժնի ծրագերի համակարգող Նինա Սերոպովան, վարչա-տնտեսական բաժնի տնօրեն Կարեն Երիցյանը և օպերատոր-լուսանկարիչ Գևորգ Պողոսովը:

Սբ. Գևորգ

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322724111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

 ©2024 Վիրահայոց թեմ. Բոլոր իրավունքները պաշտպանված են