Материалы

Վիրահայոց թեմի առաջնորդը հանդիպեց Վրաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ներկայացուցչին

2020 թվականի օգոստոսի 17-ին, Թբիլիսիի Սբ. Գևորգ առաջնորդանիստ եկեղեցում Վիրահայոց թեմի առաջնորդ հոգեշնորհ Տեր Կիրակոս վարդապետ Դավթյանն ընդունեց Վրաստանում ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի ներկայացուցիչ Հասան Խալիլին:

Հանդիպման ընթացքում Մանկական հիմնադրամի ներկայացուցիչը ներկայացրեց Երեխաների պաշտպանության ուղղությամբ Վրաստանում ծավալած աշխատանքների և նախանշած ծրագրերի մասին, որոնց ընդգրկված են նաև երկրի կրոնական և ազգային փոքրամասնության կառույցները: Հյուրը անդրադարձ կատարեց և անթաքույց գոհունակությամբ պատմեց հուլիս ամսվա սկզբներին Ջավախք կատարած իր այցի և այնուհետև այնտեղ կազմակերպած սեմինարի մասին:

Հգշ. Տեր Կիրակոս վարդապետը Հասան Խալիլին իրազեկեց երեխաների պաշտպանության ուղղությամբ Թեմում իրականացվող տարբեր դաստիարակչական և կրթա-մշակութային աշխատանքների, գործող նախակրթարանի և խմբակների մասին:

Հասան Խալիլի կողմից առաջարկություն արվեց նոյեմբեր ամսին թեմում, ի մասնավորի «Հայարտուն» կենտրոնում, կազմակերպել ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի սեմինար հանդիպումը, ինչը առաջնորդի կողմից արժանացավ հավանության:

Հանդիպումն ավարտվեց ջերմ մթնոլորտում:

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322724111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

 ©2024 Վիրահայոց թեմ. Բոլոր իրավունքները պաշտպանված են