Զորակցության աղոթք Թբլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցում
2020 թվականի հոկտեմբերի 30-ին, Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցում, Վիրահայոց թեմի առաջնորդ հգշ. Տեր Կիրակոս վրդ. Դավթյանի նախագահությամբ, կատարվեց հոգեհանգստյան պաշտոն Արցախում զոհվածների հոգու խաղաղության համար: Հընթացս արարողության հոգևոր դասը ծնկաչոք աղոթք բարձրացրեց առ Աստված՝ Հայաստանում և Արցախում խաղաղության, Արցախի և հայրենյաց պաշտպանների զորակցության աղերսով:
Հավարտ աղոթքի հգշ. Տեր Կիրակոս վարդապետն օրհնության խոսքում անդրադարձ կատարեց պատերազմի արհավիրքների մեջ գտնվող Արցախին՝ աշխարհասփյուռ հայության հետ միասին վիրահայության աջակցությանը՝ հանգանակությամբ, նվիրատվությամբ, մարդասիրական օգնությամբ:
Հայր Սուրբը կարևորեց նաև հանուն Արցախի ազատության պատերազմի զոհերի և վիրավորների ընտանիքների օգնության հիմնադրամին վիրահայության մասնակցության պատրաստակամությունը, դրա շարունակական բնույթը, որը պետք է բխի յուրաքանչյուր հայորդու հոգուց ու սրտից:
Թեմակալ առաջնորդն իր խոսքն ավարտեց ադրբեջանա-թուրք հրոսակախմբերի կողմից ծավալված այս վայրագ պատերազմում Արցախի հաղթանակի մաղթանքով և հավատամքով: