Материалы

Վիրահայոց թեմը մասնակցեց էկումենիկ աղոթքին

Կորոնավիրուսային համաճարակի պատճառով Վրաստանում գործող սահմանափակումները սակայն խոչընդոտ չհանդիսացան երկրի 4 քրիստոնեական դավանանքների մասնակցությամբ համատեղ միասնության աղոթք բարձրացնելուն: Էկումենիկ աղոթքը տարիներ շարունակ բարձրացվում է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Վիրահայոց թեմի, Վրաստանում Հռոմեա-կաթոլիկական Եկեղեցու, Վրաստանում Ավետարանական-լյութերական Եկեղեցու և Վրաստանում Ավետարանական-մկրտական Եկեղեցու կողմից: Այս տարվա էկումենիկ աղոթքի կազմակերպիչն էր Վրաստանում Ավետարանական-լութերական Եկեղեցին:

2021 թվականի հունվարի 22-ին էկումենիկ աղոթքը տարածվեց Թբիլիսիի Սուրբ Պողոս-Պետրոս լութերական եկեղեցում:՝

Էկումենիկ աղոթքին ներկա էին Վիրահայոց թեմի առաջնորդական տեղապահ հոգեշնորհ Տեր Կիրակոս վարդապետ Դավթյանը, Անդրկովկասի լատինական կաթոլիկների առաքելական վարչության առաջնորդ Գերաշնորհ Ջուզեպպե եպիսկոպոս Պազոտտոն, Վրաստանում Ավետարանական-մկրտական Եկեղեցու եպիսկոպոսներ Գերաշնորհ Իլյա Օսեփաշվիլին և Գերաշնորհ Ռուսուդան Գոցիրիձեն, Վրաստանում Ավետարանական-լութերական եկեղեցու առաջնորդ Գերաշնորհ Մարկուս եպիսկոպոս Շոխը, տարբեր եկեղեցիների հոգևոր սպասավորներ:

Աստծու խոսքին միասնաբար ծառայության ընդհանրական աղոթքի ընթացիկ տարվա կարգախոսն էր «Քրիստոսից տարածվող լույսը ջերմացնում է մեզ և տանում դեպի Հայր Աստված»:

Սուրբ Գրքից հատվածների ընթերցանությամբ և հոգևոր երգերի ուղեկցութամբ տարբեր ազգի և հավատքի մասնակիցները միասին աղոթք բարձրացրին սիրո, բարության, մեղքերի թողության, ներողամտության և մարդասիրության անհրաժեշտության մասին, որը նաև հորդոր էր Աստծու խոսքը լսելու, միասին լինելու և աշխարհում խաղաղություն հաստատելու խնդրանքով:

Բոլոր մասնակիցները խոսեցին էկումենիկ աղոթքի կարևորության մասին` նշելով, որ այսպիսի միջոցառումները կարող են մոտեցնել եկեղեցիների հավատացյալներին` պաշտելու միակ Աստծուն և Փրկչին` Հիսուս Քրիստոսին: Առաջնորդ եպիսկոպոսները սիրո և խաղաղության լույսով վառեցին մոմերը Աստծու խոսքը լսելու, միասին լինելու և աշխարհում խաղաղություն հաստատելու խնդրանքով: Միասին աղոթեցին համաճարակային արհավիրքներից և պատերազմի աղետներից մարդկությանը փրկելու համար:

Էկումենիկ աղոթքն ավարտվեց հոգևոր հայրերի կողմից իրենց մայրենի լեզվով աղոթքով և օրհնությամբ:

Աղոթքի ծիսական արարողությանը մասնակցեցին նաև Վիրահայոց թեմի Ռուսթավի «Սբ. Գրիգոր Նարեկացի» հոգևոր, կրթա-մշակութային կենտրոնի ղեկավար արժանապատիվ Տեր Նարեկ քահանա Ղուշչյանը, բարեշնորհ սարկավագ Գիորգի Աբրամյանը:

Ճիշտ է տաճարում սահմանափակ էր հավատացյալների ներկայությունը, սակայն Աստծու խոսքով ապրող հավատացյալների հոգիները ջերմացրեց համացանցով էկումենիկ աղոթքի ուղիղ հեռարձակումը:

14266265

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322724111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

 ©2024 Վիրահայոց թեմ. Բոլոր իրավունքները պաշտպանված են