Материалы

Շնորհավորում ենք....

Վիրահայոց թեմի պաշտոնեության, աշխատակազմի, կենտրոնների սաների, նրանց ծնողների և հավատացյալների անունից շնորհավորում ենք հոգեշնորհ Տեր Կիրակոս վարդապետ Դավթյանի առաջնորդությամբ Վիրահայոց թեմում իրենց հոգևոր ծառայությունը բերող բոլոր հոգևորականներին՝ սրբոց Ղևոնդյանց տոնի առիթով:

Արժանապատիվ հոգևոր հայրեր, մաղթում ենք Ձեզ արևշատ օրերով բազում տարիների կյանք, առողջություն, Աստծուն նվիրված Ձեր հոգևոր ծառայության մեջ նորանոր բարձունքներ նվաճելու անկոտրում կամք, բոլոր նպատակների իրականացում և նորանոր հաջողություններ:

Աստծու պատվիրաններով առլեցուն ձեր քարոզով, առ Աստված բարձրացված աղոթքով, հավատացյալ հոտին խոնարհ ծառայությամբ՝ հավատավոր ժողովրդի մեջ ամուր պահեք փառքը Քրիստոսի, իսկ Հայոց եկեղեցին՝ կանգուն և անսասան: Աստված պահի ու պահպանի Ձեզ և Ձեր ընտանիքներին:

148524095

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322922248
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

 ©2021 Վիրահայոց թեմ. Բոլոր իրավունքները պաշտպանված են