Материалы

Սբ. Պատարագ` նվիրված Սբ. Գրիգոր Լուսավորչի «Մուտն ի Վիրապ» տոնի հիշատակին

2021 թվականի մարտի 20-ին, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնեց Հայոց առաջին Հայրապետի՝ Սուրբ Գրիգոր Լուսավորչի հիշատակին նվիրված երեք տոներից առաջինը՝ Սրբի մուտն ի Վիրապ և Խոր Վիրապում կրած չարչարանքները: Խորհրդավոր օրվան նվիրված Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցում, Վիրահայոց թեմի առաջնորդ հոգեշնորհ Տեր Կիրակոս վարդապետ Դավթյանի հանդիսապետությամբ, Սբ.և Անմահ Պատարագ մատուցեց հոգևոր սպասավոր արժ. Տեր Վիրապ քահանա Ղազարյանը:

Համաքրիստոնեական սրբի տոնին բացվեց Եկեղեցու վարագույրը և հավատացյալները ունեցան հաղորդություն ստանալու հնարավորություն:

Հընթացս Սբ. Պատարագի, Պատարագիչ-քահանան հավատացյալներին ուղղված քարոզի խոսք ասաց օրվա խորհրդի մասին: Ներկաները հետաքրքրությամբ ունկնդրեցին Սուրբ Գրիգոր Լուսավորչի քրիստոնեական հավատքի համար կրած չարչարանքների, նրա մուտքը Խոր Վիրապ, 14 տարվա ընթացքում դրսևորած մեծ կամքի, դիմադրության ուժի և Աստծուն ու Քրիստոսին նվիրվածության մասին:Խոր Վիրապում կրած չարչարանքներից հետո Սբ. Գրիգոր Լուսավորիչը, նվիրվելով Քրիստոսի լույսի տարածմանը հայոց աշխարհում, դարձավ պետականորեն ճանաչված Հայոց եկեղեցու առաջին հովվապետը:

Հավատացյալները մոմեր վառեցին Սբ. Գրիգոր Լուսավորչի հիշատակին, իրենց աղոթքում հայցելով համաքրիստոնեական սրբի բարեխոսությունը:

163089456

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322724111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

 ©2024 Վիրահայոց թեմ. Բոլոր իրավունքները պաշտպանված են