Материалы

Կիրակնօրյա հյուրասիրություն Թբիլիսիի հայոց եկեղեցիներում

Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ և Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցիներում ամեն կիրակի տեղի է ունենում հավատացյալների հյուրասիրություն:

Վիրահայոց թեմի առաջնորդ հոգեշնորհ Տեր Կիրակոս վարդապետ Դավթյանի օրհնությամբ, նախաձեռնությունն իրականացվում է հավարտ Սուրբ Պատարագի: Հոգևորականների օրհնությունից հետո հավատացյալները հյուրասիրվում են քաղցրավենիքով, ըմպում տաք թեյ կամ սուրճ ինչպես նաև հնարավորություն է ընձեռվում առաջնորդական տեղապահի, հոգևոր դասի հետ տարբեր հարցերի շուրջ զրուցելու, առաջարկությամբ հանդես գալու, միմյանց հետ ծանոթանալու, շփվելու համար:

164066817

Նախաձեռնության հեղինակներն են Սուրբ Գևորգի եկեղեցասեր կանանց խումբը՝ Աիդա Չախոյանի և Վրաստանի հայ կանանց «Շուշանիկ» միությունը Սուսաննա Խաչատրյանի գլխավորությամբ: Հյուրասիրությունը բարեգործական է, նպատակը՝ քաղաքի տարբեր թաղամասերից եկող, Սուրբ Պատարագին մասնակցող հավատացյալների՝ հաղորդություն ստանալուց և ճաշակվելուց հետո քաղցի զգացումը նվազեցնելն է, այսպես ասած, «քաղցը կոտրելը»:

Միջոցառման ամենշաբաթյա կազմակերպմանը ակտիվորեն մասնակցում են հավատացյալներ Մարինե Սումախյանը, Քրիստինե Սահակյանը, Եվգենյա Մարկոսյանը, Ժաննա և Քրիստինե Հարությունյանները, Մարինե Խաչատուրովան, Շուշանիկ Ումբրեյանը, Մարիաննա Ութմազյանը և այլք:

Հյուրասիրությունը շարունակական է, որի իրականացմանը իրենց մասնակցությունն են բերում նաև իրենք՝ հավատացյալները:

164398089

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322724111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

 ©2023 Վիրահայոց թեմ. Բոլոր իրավունքները պաշտպանված են