Материалы

Բրայլի գրատիպով Աստվածաշնչի երկրորդ գրքի շնորհանդես

2021 թվականի մարտի 24-ին Վրաստանի կառավարության վարչությունում, կայացավ Բրայլի գրատիպով տպագրված Հին Կտակարանի Երկրորդ կանոնիկական գրքի շնորհանդեսը, որին ներկա էր Վիրահայոց թեմի առաջնորդ հոգեշնորհ Տր Կիրակոս վարդապետ Դավթյանը:

Միջոցառմանը ներկա էին Վրաստանի կրոնական կազմակերպությունների առաջնորդներ, Վրաստանի կույրերի ընկերության ներկայացուցիչներ և նվազ տեսողությամբ թիվ 202 հանրային դպրոց-պանսիոնատի անձնակազմը:

Ողջունելով ներկաներին, Կրոնի հարցերով պետական գործակալության նախագահ Զազա Վաշախմաձեն ընդգծեց գրքի հրատարակության նշանակությունը և նշեց, որ գործակալությունը ձգտում է բավարարել կույրերի ընկերության խնդրանքը՝ արագացնելու Աստվածաշնչի հաջորդ գրքերի հրատարակությունը:

Գործակալությունը արդեն 4-րդ տարին իրականացնում է սոցիալական նախագիծ, որի շրջանակներում Բրայլի տառատեսակով տպագրում է միջկրոնական օրացույց, պարբերաբար օժանդակություն է ցուցաբերում թիվ 202 դպրոց-պանսիոնատին, Բրայլի գրատիպով Աստվածաշնչի հրատարակության գաղափարը կապելով երեխաների հետ, ովքեր այս ցանկությունը հայտնեցին հարցախույզի ժամանակ :

164350653

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322724111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

 ©2024 Վիրահայոց թեմ. Բոլոր իրավունքները պաշտպանված են