Материалы

Սերգո Փարաջանովի հիշատակին «Գայանե» նռնենու շիվը Խոջիվանքի պանթեոնում

Վիրահայոց թեմում Ծաղկազարդի տոնը  հագեցավ ևս մեկ գեղեցիկ  իրադարձությամբ: Եկեղեցական տոնի ծիսական արարողություններից հետո տոնը  շարունակվեց Թբիլիսիի Խոջիվանքի հայ գրողների և հասարակական գործիչների  պանթեոնում: Այն նվիրված էր տաղանդավոր կինոռեժիսոր Սերգո Փարաջանովի հիշատակին՝ նրա մուսաներից մեկի Գայանե  Խաչատրյանի անունով  նռնենու շիվի տնկարկմանը:

Միջոցառման նախաձեռնողն էր ռեժիսոր Խոսե Մաջիներին: Այն կյանքի կոչվեց Վիրահայոց թեմի,  «Հովհաննես Թումանյանի տուն» գիտամշակութային կենտրոնի և «Վրաստան» թերթի խմբագրության մասնակցությամբ: Միջոցառմանը ներկա էին հայ և վրացի մշակույթի, գրականության, արվեստի  ներկայացուցիչներ, Սերգո Փարաջանովին  ճանաչողներ և նրա արվեստի երկրպագուներ:

2021 թվականի մարտի 28-ին,  մարդաշատ հայոց  պանթեոնում  Վիրահայոց թեմի առաջնորդ հոգեշնորհ Տեր Կիրակոս վարդապետ  Դավթյանի նախագահությամբ  և Քվեմո Քարթլիի Կարմիր և Շահումյան գյուղերի հոգևոր հովիվ հոգեշնորհ Տեր Զավեն վարդապետ  Յազիչյանի մասնակցությամբ կատարվեց հոգեհանգստյան պաշտոն:

 Հատկանշական է, որ Փարաջանովի հիշատակի նռնենին, ով  իր գործունեությամբ  հանդիսացել է հայ և վրացի ժողովուրդների բարեկամությանը գովերգող,  իրականություն դարձրեց այդ սերն ու բարեկամությունը: Տնկարկվող նռնենու շիվին ավելացավ  Երևանի Կոմիտասի անվան պանթեոնից բերված  հողը, որտեղ հանգչում է Սերգո Փարաջանովի աճյունը:  Համաճարակային այս օրերին հող բերելը հնարավոր դարձավ «Վրաստան» թերթի խմբագիր Վան Բայբուրթյանի և հայորդիներ Ռաֆայել և Գագիկ Աղաջանյանների  ջանքերով: 

Վերստին հնչեցին երկու ժողովուրդների բարեկամությունը գովերգող ելույթներ, արտասանվեցին հայերեն, ռուսերեն և վրացերեն բանաստեղծություններ, տարածվեց դուդուկի և  դհոլի հոգեհմա մեղեդին, հնչեցին Սայաթ-Նովայի  ստեղծագործությունները և  գուսանական  երգեր Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի գեղարվեստական խմբերի և  դերասան-մենակատարների  կատարմամբ:  

Հանրությունը սիրով ընդունեց Պետրոս Ադամյանի անվան հայպետդրամայի թատրոնի գեղարվեստական ղեկավար  Արմեն Բայանդուրյանի՝ պանթեոնում  Սերգո Փարաջանովի հիշատակին  խորհրդանշական հուշարձան կանգնեցնելու առաջարկը:

 Բանաստեղծ Լևան Ցալուղելաշվիլին օրվա առիթով փոխանցեց Փարաջանովին նվիրված գեղանկար, իսկ վրաց բանաստեղծ Գիորգի Բոճորիշվիլին  որպես երկու ժողովուրդների  բարեկամության խորհրանիշ՝ վրացական գինով հյուրասիրեց ներկաներին:

166183390

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322724111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

 ©2024 Վիրահայոց թեմ. Բոլոր իրավունքները պաշտպանված են